Ցեղասպանության ճանաչումից հետո մենք թույլ չենք տա՝ կրկնվեն անցյալի ոճրագործությունները․ Քարդաշյանի արձագանքը՝ Ջո Բայդենի հայտարարությանը
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ինստագրամյան իր էջում արձագանքել է Ջո Բայդենի հայտարարությանը։ Նա գրում է այն մասին, որ ավելի քան 100 տարի ճշմարտության համար պայքարելուց հետո հայ ժողովուրդը հասել է 1915 թվականի Ցեղասպանության հարցի ճանաչմանը՝ նման բարձր ատյանի կողմից․
«Դա երկար ճանապարհ էր հայ համայնքի համար, եւ տարեցտարի ես զգում էի, որ մենք ավելի ու ավելի մոտ ենք Ցեղասպանության ճանաչմանը, որպես այդպիսին։ Վերջապես այդ օրը եկավ։
Ես այնքան հպարտ եմ իմ ժառանգությամբ, հպարտ եմ հայ համայնքներով եւ շնորհակալ եմ նախագահ Բայդենին՝ այդ օրը յուրաքանչյուր հային շնորհելու համար, շնորհակալ եմ ճշմարտության համար: Ու, թեեւ ոչինչ երբեք չի վերադարձնի սպանված հայերին, ես հույս ունեմ, որ հիմա նրանց ընտանիքները հանգստություն կզգան։ Ամեն տարի այդ օրը ես շարունակելու եմ հարգել եւ հիշել նրանց, ում մենք կորցրել ենք, բայց հիմա այն հույսով, որ Ցեղասպանության ճանաչումից հետո մենք այլեւս երբեք թույլ չենք տա կրկնվել անցյալի ոճրագործությունները։
Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել: Քիմ»,- գրել է Քիմ Քարդաշյանը։





















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...