Կորոնավիրուսով հիվանդները դադարում են վարակիչ լինել, երբ...
Կորոնավիրուսով հիվանդները դադարում են վարակիչ լինել վարակվելուց 11 օր անց, նույնիսկ եթե հիվանդության 12-րդ օրը կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական արդյունք է ցույց տալիս, փոխանցում է COVID-19-ը, հայտնում է NYP-ն՝ վկայակոչելով նոր հետազոտությունները:
Վարակիչ հիվանդությունների սինգապուրից մասնագետները հայտարարել են, որ հայտնաբերել են, որ վիրուսը «հիվանդության 11-րդ օրվանից հետո չի կարող առանձնացվել կամ արմանատավորվել»,- նշվում է Երկրի վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի եւ Բժշկության ակադեմիայի համատեղ զեկույցում:
Հետազոտողներն ուսումնասիրել են COVID-19 ունեցող 73 հիվանդի «վիրուսային բեռը», որպեսզի պարզեն՝ արդյոք վիրուսը դեռ կենսունակ է, եւ արդյոք նրանք կարող են որեւէ մեկին վարակել:
«COVID-19 համավարակի սկզբից կուտակված տվյալների հիման վրա ախտանշաններ ունեցող մարդկանց մոտ [կորոնավիրուսի] վարակիչ ժամանակաշրջանը կարող է սկսվել ախտանիշների հայտնվելուց մոտ 2 օր առաջ եւ տեւում է ախտանիշների հայտնվելուց մոտ 7-10 օր»,- գրել են հետազոտողները:
Ըստ նրանց՝ երկու շաբաթ անց հիվանդները դեռ կարող են դրական արդյունք ունենալ, բայց թեստերը կարող են ներառել վիրուսի կտորներ, որոնք այլեւս կենսունակ չեն վարակի տարածման համար: «Վիրուսի ակտիվ վերարտադրումն առաջին շաբաթից հետո արագորեն ընկնում է, իսկ հիվանդության երկրորդ շաբաթից հետո կենսունակ վիրուս չի հայտնաբերվել»,- գրում են հետազոտողները: Նրանք ենթադրել են, որ ստացված տվյալները կարող են օգնել հիվանդանոցներին որոշելու, թե երբ է պետք հիվանդին դուրս գրել: Միացյալ Նահանգներում շատ հիվանդանոցներ պահանջում են, որպեսզի հիվանդները երկու անգամ բացասական արդյունքով կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնեն՝ առողջացած համարվելու համար:
Հետազոտողները վստահ են, որ այս ուսումնասիրության արդյունքները կվերարտադրվեն ավելի մեծ հետազոտություններում, նշել է NCID-ի գործադիր տնօրեն Լեո Յի-սինը սիգապուրյան The Strait Times թերթում: «Գիտական տեսանկյունից՝ ես վստահ եմ, որ բավարար ապացույցներ կան առ այն, որ 11 օրը մարն այլեւս չի վարակիչ չէ»,- ասել է նա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի