Հայտնաբերվել է ոստիկանության նախկին ծառայողի մոխրացած դիակ
Հայտնի է դարձել այսօր՝ ապրիլի 28-ի առավոտյան Օշական գյուղում այրված բնակարանում հայտնաբերված դիակի ինքնությունը:
Հիշեցնենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի Օշական գյուղում. ժամը 07։43-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Հրշեջները, մարելով երրորդ փակուղու 1-ին տան 1-ին հարկում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել նաև Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կիսաայրված՝ մասամբ մոխրացած քաղաքացին նույն տան բնակիչ՝ 48-ամյա Գագիկ Բ-ն էր։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Իսկ մարզային փրկարարական վարչությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար կրակի առաջացման պատճառները։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին ծառայող էր։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...