Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Հասարակություն

Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցնում էին որովայնիս վերքի մեջ․ ադրբեջանական գերության մասին դաժան մանրամասներ

25-ամյա Վազգենը, որ Հայաստանից է, որպես կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ կռվելու։ Գերի է ընկել Հադրութում՝ ադրբեջանցիների կողմից կռվող վարձկանների հետ ունեցած հրաձգության ժամանակ։ Վազգենը ծանր վիրավորված է եղել եւ այն պահին, որ նրան գերի են վերցրել վարձկանները, արդեն յոթ օր անշարժ պառկած է եղել եւ սնվել է մոտակա խնձորենուց թափված խնձորներով։ Վազգենին վարձկանները տեղափոխել են ադրբեջանական ռազմական օբյեկտ։   Նրան մի քանի ժամ տեղափոխել են մի ստորաբաժանումից մյուսը՝ դաժանաբար ծեծելով։ «Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցնում էին որովայնիս վերքի մեջ։ Նրանք աչքերիս մեջ չիլի պղպեղ էին լցնում եւ այրում ձեռքերս։ Ծեծում էին մահակներով։ Ամեն անգամ, որ փոխանցում էին նոր զինվորների խմբի, ինձ ծեծում էին ու խոշտանգում»,- պատմել է Վազգենը։   Նաեւ ստիպել են տեսանյութ նկարահանել, որում նա վիրավորել է Հայաստանի վարչապետին։ Տեսանյութում ադրբեջանցի զինվորականը հարվածում է Վազգենի գլխին այնքան ժամանակ, քանի դեռ նա չի վիրավորում Հայաստանի վարչապետին։ Մինչեւ 220 գերիներից 60-ը դեռեւս գտնվում են Ադրբեջանում։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ նրանցից շատերը ենթարկվել են դաժան վերաբերմունքի։ Սակայն Ադրբեջանը հայտարարում է, որ նրանց ահաբեկիչներ են, որոնք անօրինական կերպով են մուտք գործել Ադրբեջանի տարածք։ Human Rights Watch-ը հայտնում է, որ գերիներից շատերը, ինպես Արմենը, ենթարկվել են մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի։ Կազմակերպության Կովկասյան ներկայացուցիչները կարծում են, որ նրանց պետք է ճանաչել ռազմագերիներ եւ ազատ արձակել։ «Անկախ այն հանգամանքից, թե այդ անձինք ինչ կարգավիճակ ունեն Ադրբեջանում, Բաքուն ունի հստակ պարտավորություններ՝ պաշտպանել նրանց իրավունքները եւ ապահովել պահման արժանապատիվ պայմաններ, երաշխավորելով, որ չեն ենթարկվի կտտանքների կամ արժանապատվությունը նսեմացնող, անմարդկային այլ վերաբերմունքի»,- ասված է Human Rights Watch-ի՝ VICE World News-ի հարցման պատասխանում։ ՄԻԵԴ-ն էլ տեղեկացրել է պարբերականին, որ 218 ռազմագերու միջանկյալ հարցմամբ է զբաղվում, որոնցից 186-ի հանդեպ կիրառել է 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցը, որը կիրառվում է այն ժամանակ, երբ առկա է անխուսափելի սպառնալիք, որ տվյալ անձին կարող է անդարձելի վնաս հասցվի։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ վերջերս հայտնաբերված հայ զինվորների դիակները այն զինվորներն են եղել, որոնք մի քանի ամիս առաջ ադրբեջանցիների կողմից հրապարակված տեսանյութերում դեռ ողջ են եղել։ Տասնութամյա մի հայ զինվորի մասին տարածվել էր տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականը նրա վրա գոռում է եւ նա պառկած է գետնին։ Ապրիլին հայտնաբերվել է նրա դիակը։ Ադրբեջանի իշխանությունները այս մեղադրանքին չեն պատասխանել։ «Ես ինձ անսահման երջանիկ եմ զգում, որ կրկին հայրենիքում եմ։ Կարծես վերստին ծնվել եմ։ Սակայն նաեւ ուզում եմ, որ մյուս զինվորներն էլ վերադառնան Հայաստան»,- Vice-ի հետ զրույցում ասել է վնասվածքներից ձեռնափայտով քայլող Վազգենը։

Քրիստինա Մազա, «Vice»-ի համար

Ավելին