Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

«Դա պատճառ չէ, որ մինչև հիմա չեմ ամուսնացել, ժամանակն է՝ ունենամ իմ ընտանիքը»․ Եվա Բաղդասարյանը՝ անձնական կյանքի, նոր նախագծի, Կարեն Ասլանյանի և Ալեքսանդր Բաբասյանի հետ հարաբերությունների մասին

Դերասանուհի Եվա Բաղդասարյանն արդեն 10 տարի է, ինչ էկրաններին է։ Այժմ նա զբաղված է Ելենա Արշակյանի նոր՝ «Օջախի երգը» նախագծում։ Tert.am Life-ի հետ զրույցում Եվան խոսել է իր դերի, գործընկերների հետ հարաբերությունների և անձնական կյանքի համար ժամանակ չունենալու մասին։

Եվան  առաջին անգամ է համագործակցում պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ։ «Թեև առաջին համագործակցությունն է, նրա նախագծերին վաղուց եմ հետևում, միշտ ունեցել եմ ցանկություն նկարահանվելու դրանցից որևէ մեկում: Երբ անձնակազմից զանգ ստացա, առանց մտածելու ասացի, որ համաձայն եմ: Գնացի, Ելենան շատ ջերմ ժպիտով ընդունեց ինձ, պատմեց կերպարիս մասին և համաձայնության եկանք: Այս առաջարկն ինձ համար սպասված էր, որովհետև Ելենայի նախագծերը տարբերվում են, մակարդակ ունեն»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ իր հերոսուհին՝ Միլենան, բավականին բարդ կերպար է։ «Նա գյուղից Երևան է եկել ուսում ստանալու և իր ու մայրիկի կյանքը դեպի լավը փոխելու համար: Սիրահարվում է Խոսրովին, որին մարմնավորում է դերասան Կարեն Ասլանյանը: Հետո երկուսով ընկնում են պատմության մեջ։ Հոգեբանորեն բավականին բարդ կերպար է, տարբերվում է իմ նախորդ կերպարներից: Ապրում եմ Միլենայի հետ, զգալով եմ խաղում, ամեն ինչ անկեղծ ցույց տալիս: Եթե այդպես չանեմ, հեռուստադիտողը միանգամից կզգա: Երբ տուն եմ գալիս, կարդում եմ տեքստը, կերպարն իմ մեջ բացում: Զգացմունքային տեսարաններում խաղալն ավելի բարդ է»,- նշեց նա:

Եվան նկատեց, որ շատ են ասում, որ իրեն տեսնում են միայն բացասական կերպարներում, բայց դրական կերպարներ ևս մարմնավորել է։ «Չգիտեմ ինչու, ռեժիսորներն ինձ բացասական կերպարներում ավելի շատ են տեսնում: Ես սիրում եմ բացասական կերպարներ, դրանք ինձ գրավում են իրենց խարիզմայով, փոքրուց երազել եմ դերասանուհի դառնալ ու այդպիսի կերպարներ մարմնավորել։ Հիմա պետք է այնպես անեմ, որ խաղս տարբերվող լինի, կերպարներս չնմանվեն,- ասաց նա և հավելեց, որ մարդիկ նույնացնում են իրեն բացասական կերպարների հետ, - Մենք կապ չունենք։ Շատ են վատ մեկնաբանություններ են գրում, բայց ինչ արած, ես աղջիկ եմ, որն ունի իր ցանկացած դերը։ Գոնե ոգևորեն, վատ մեկնաբանություններ են գրում տեսքիս, շուրթերիս, հոնքերիս մասին։ Սա կարելի է գրել մեկ-երկու անգամ, բայց ոչ անընդհատ, ես էլ այսպիսի մարդ եմ։ Հիմա նույնիսկ չեմ նեղսրտում  նման մեկնաբանություններից, տարիների փորձով կոփվել եմ»։

Դերասանուհին պատմեց, որ նոր հեռուստասերիալի ստեղծագործական թիմի, դերասանական անձնակազմի անդամներից մի մասի հետ ծանոթ էր, մյուս մասի հետ ևս շփումը հեշտ է ստացվել։ «Բոլորը շատ լավն են, ինձ համար կարևոր է նկարահանման հրապարակում հանգիստ լինելը։Մեր ռեժիսորը՝ Քրիստինան, շատ է օգնում, լինում է՝ ինչ-որ տեսարան չի ստացվում, նա ասում է՝ ինչպես անեմ, շատ շնորհակալ եմ իրեն։ Իմ հիմնական խաղընկերներից է Կարեն Ասլանյանը, որին վաղուց եմ ճանաչում, մտերիմ ընկերներ ենք, միասին նկարահանվել ենք թե՛ սերիալներում, թե՛ տեսահոլովակներում։ Խաղընկերներիցս է նաև Ալեքսանդր Բաբասյանը, որի հետ առաջին անգամ եմ նկարահանվում, իր հետ էլ շատ հեշտ է։ Կարևոր է, որ խաղընկերներդ լիքը լինեն որպես դերասան, եթե դատարկ լինեն, քեզ ոչինչ չեն տա»,- ասաց դերասանուհին։  

Եվան ընդգծեց, որ այս ոլորտում է արդեն 10 տարի՝ 16 տարեկանից, իր խաղի հետ կապված շատ փոփոխություններ կան։ «16 տարեկան էի, երբ նկարահանվեցի «Հրեշտակների դպրոցը» նախագծում, այդ ժամանակ անփորձ էի։ Հիմա որոշ չափով աշխատել եմ և՛ խոսքիս, և՛ տեխնիկայիս վրա, քանի որ ստացել եմ դերասանական կրթություն։ Սովորել եմ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի դպրոցում։ Այնտեղի կրթությունը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կրթությունից չէր տարբերվում։ Մենք սովորելուն զուգահեռ խաղում էինք ներկայացումներում, շփվում դերասանների հետ, ինձ բախտ վիճակվեց հայտնվել թատրոնի բեմում։ Երբ ընտրության առջև կանգնեցի, ընտրեցի կինոն, որովհետև թատրոնի աշխատավարձով չէի կարող ապրել։ Հիմա ցանկություն ունեմ վերադառնալ, բայց վախենում  եմ, որովհետև մասնագիտորեն չեմ կարող, հետ եմ սովորել, իսկ կրկին աշխատանքային վիճակի մեջ լինելու համար ժամանակ է պետք, որը չկա»,- նշեց նա։

Եվայի խոսքով ՝ այնքան զբաղված է, որ նույնիսկ անձնական կյանքն է տուժում։ «Նույնիսկ անձնական կյանքի համար ժամանակ չունեմ, որովհետև զբաղված եմ նախագծերով։ Աշխատանքը, իրոք, խանգարում է, բայց դա պատճառաբանություն չէ, որ մինչև հիմա կյանքի ընկեր չունեմ, չեմ ամուսնացել, ուղղակի չեմ գտել իմ երկրորդ կեսին։ Եթե այդ մարդը հայտնվի, ինձ դնի աշխատանք-ընտանիք ընտրության առջև, կընտրեմ ընտանիքը, որովհետև աշխատանքը հավերժ չէ։ Արդեն ժամանակն է, որպեսզի ունենամ իմ ընտանիքը, երեխաները։ Անկեղծ ասած, չգիտեմ՝ հոգեպես պատրա՞ստ եմ այդ ամենին, թե՞ ոչ, բայց, երևի, պատրաստ եմ։ Երբ սիրելիս հայտնվի, ավելի հստակ կկարողանամ ասել։ Միայն թե չեմ ցանկանում, որ կողակիցս հանրային մարդ լինի, չգիտեմ ինչու, երևի այն բանի համար, որ խանդոտ եմ»,- եզրափակեց նա։

Ավելին