Սպանության փորձ Երևանում. հանցագործին բռնել են դիմակավորները (տեսանյութ)
Ապրիլի 10-ին, ժամը 20.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Վերֆելի փողոցի խանութներից մեկում կրակոցներ են հնչել։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունում ահազանգ ստացվեց բժշկական կենտրոնից։ Հայտնում էին, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Իրավապահները դեպքի վայրում իրականացրին անհրաժեշտ միջոցառումներ։ Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու, պահելու և օգտագործելու հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։ Կարճ ժամանակ անց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ։ Ճշտվեց կասկածյալի ինքնությունը։ Ապրիլի 17-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող ծավալուն միջոցառումները արդյունք տվեցին ապրիլի 29-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի տներից մեկում։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...