Զինված ռազբորկա Երեւանում. Թոխմախի գերեզմանոցից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 մարդ
Այսօր՝ մայիսի 1-ին մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ դանակահարված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ինչպես նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ներսես Մխիթարյանը, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Բալդրյանը։
Ըստ տեղեկությունների վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետերը։
Ոստիկաները պարզել են դեպքի վայրը որտեղ հայտնաբերվել է ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ, արնանման հետքեր:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...