Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

Տեսեք, թե որքան Է գեղեցկացել և անճանաչելիորեն փոխվել «Որբեր»-Ի Աննան

ոքրիկ Աննային շատերը կհիշեն «Որբերը» հեռուստասերիալից: Տարիներ առաջ նա եւ եւս մի քանի փոքրիկներ գրավեցին շատերի ուշադրությունն ու հարազատ դարձան: Շուրջ 9 տարի է անցել այդ հեռուստասերիալից, այսօր 17-ամյա Աննան մեծացել է ու կրկին էկրաններին է:

Life.panorama.am-ը զրուցել է Աննա Սարգսյանի հետ, ով նկարահանվել է «Երանի» հեռուստասերիալում: Նրա հետ խոսել ենք ոչ միայն նոր կերպարի, այլեւ երկարատեւ դադարի, մասնագիտության ընտրության ու «Որբերի» հերոսների հետ ընկերության մասին:

«Որբերը» բավականին բուռն ընդունվեց: Մեզ ճանաչում էին փողոցում ամեն քայլափոխի, սիրում էին ու դա շատ հաճելի էր: Իհարկե, նման արձագանքից հետո դադար էր պետք, որպեսզի թե ես, թե հեռուստադիտողը հանգստանայինք, բացի այդ, ընթացքում եկավ մի տարիք, երբ ոչ շատ փոքր ես, ոչ՝ շատ մեծ, արդյունքում պետք էր մի փոքր սպասել: Եվ հիմա, երբ արտաքինս թույլ է տալիս կերտել որոշ իմաստով հասուն աղջկա, վստահ քայլերով վերադարձա էկրաններ, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում»,- նշեց Աննան ու խոսեց նոր կերպարի մասին.

««Երանի» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացա ռեժիսորից ու սիրով համաձայնեցի, քանի որ դադարը իսկապես շատ երկար էր, իսկ ես շատ եմ սիրում այս աշխատանքը, նաեւ հերոսուհին էր իր տեսակով ինձ հարազատ: Այստեղ մարմնավորում եմ մի աղջկա, ում մայրը տարիներ շարունակ տեղափոխել է մի երկրից մյուսը: Նա չի շփվել իր հարազատների հետ, ընկերներ եւս չի ունեցել եւ միայն մոր հետ է շփվել: Այս աղջիկը, գալով Հայաստան, սկզբում բարդությներ ուներ իր հարազատների հետ շփման հարցում, բայց հիմա արդեն մտերմացել է եղբոր հետ ու ապրում է իր բնականոն կյանքով: Հիմա հեռուստասերիալում տեսանելի է նաեւ հերոսուհուս դրական կողմերը»:

Աննան դեռեւս սովորում է դպրոցում, նա մասնագիտության ընտրության հարցում դեռեւս վերջնական որոշում չի կայացրել.

«Սովորում եմ 10-րդ դասարանում ու դեռ չեմ շտապում մասնագիտության ընտրության հարցում: Մտքերս խառն են, մեկ մտածում եմ իրավաբանի մասնագիտությունը ընտրել, մեկ ավելի շատ ուզում եմ ընդունվել Կինոյ եւ թատրոնի պետական ինստիտուտ: Ամեն դեպքում գիտակցում եմ, որ եթե ընտրեմ իրավաբանի կամ մեկ այլ մասնագիտություն, ապա դերասանի աշխատանքով հազիվ թե հասցնեմ շատ զբաղվել: Կարծում եմ՝ դեռեւս ժամանակ ունեմ վերջնականապես հասկանալու համար: Իսկ մինչ այդ զբաղվում եմ ձիավարությամբ, ինչն իմ ամենասիրելի հոբբին է»,- նշեց նա:

Աննան ընդամենը 15 տարեկան է, բայց շատ ավելի հասուն է իր մտածելակերպով ու արտաքինով: Այս փաստը դերասանուհին կապում է մանկուց նկարահանումների մասնակցելու հետ.

«Ամեն ինչ եկավ այն փաստից, որ շատ փոքրուց սկսեցի նկարահանվել: Ես չունեցա մանկական բակային խաղեր, փոխարենը 7 տարեկանում սկսեցի շփվել ինձնից բավականին մեծերի հետ, հասկանալ, որ պետք է խաղալ, ապրումներ ցույց տալ, ընդհուպ մինչեւ արտասվել տեսախցիկի առաջ:  «Որբերում» մենք շատ ծանր գրաֆիկով էինք աշխատում, ու այդ ամենը կարողացավ մեծ ազդեցություն ունենալ իմ մտածելակերպի վրա:  Ինչ վերաբերվում է արտաքինին, դա արդեն տեսակի խնդիր է: Այո, ես մեծ եմ երեւում իմ տարիքից, բայց շատ հաճախ դա դիմահարդարման արդյունքն է, իսկ առօրյայում ես շատ քիչ եմ շպարվում»,- նշեց նա:

Անդրադառնալով «Որբերը» հեռուստասերիալի շրջանակում ձեռք բերած ընկերներին՝ Աննան պատմեց.

«Գխավոր հինգ հերոսներով հեռուստասերիալի ավարտից հետո մի օր անգամ չենք դադարել շփվել իրար հետ: Մինչ օրս մենք մտերիմ ենք, շատ ավելի հաճախ հանդիպում ենք Սոֆիի եւ Մանանի հետ: Մեր տղաներից Վահագնը նոր է վերադարձել ծառայությունից, իսկ Ջոնին դեռ շարունակում է ծառայել Հայոց բանակում:

Այս  հարցում կարող եմ իսկապես գլուխ գովել, քիչ է պատահում, բայց մեր ընկերությունը իրոք իսկական է. մենք պարբերաբար պետք է տեղեկանանք միմյանցից, մտահոգվենք միմյանց խնդիրներով ու ուրախանանք նոր հաջողություններով»:

Ավելին