Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հազարավոր նոր գործի տեղեր հյուրընկալության և գինեգործության ոլորտում. Նարեկ ԿարապետյանԱբովյանում էլ քաղաքացիների դիրքորոշումը հստակ էր` պետք է ազատվել այս իշխանությունից, և միասնաբար դա հնարավոր է. Իշխան Սաղաթելյան«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրն այսօր «Մեր ձևով» շարժման մասնակիցները ներկայացրել են Երևանի Ավան վարչական շրջանումԲացառիկ առաջարկ ընտրություններից առաջ. Էդմոն ՄարուքյանՆերկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. ՌյաբկովԾովային հսկաները՝ թիրախի տակ. մարդիկ կետերի որսով զբաղվել են 5 000 տարի առաջ Սամարայում 20 աստիճան ցրտին փիղը փախել է կրկեսից և զբոսնել քաղաքի կենտրոնում Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան«Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. BloombergLEGO-ի գերտարօրինակ Crocs-ի դեբյուտը Փարիզում. երկրպագուներն արդեն մեմեր են ստեղծումՉեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Հորոսկոպ. Նեպտունը փոխում է նշանը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենանՀունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկումՄեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ ԿարապետյանՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել Տավուշի մարզում «Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատը
Հասարակություն

Բոլորը՝ մի նավակում. ինչու՞ է կրկին թիրախավորվել Արտակ Թովմասյանը

Տարօրինակ է, բայց փաստ, որ Հայաստանում քաղաքական առողջ դիսկուրսը կամ պրոցեսները հաճախ ոչ հանրային, ոչ էլ քաղաքական աջակցություն չեն ստանում, ավելին՝ դատափետվում ու վարկաբեկվում են ի սկզբանե, կամ լավագույն դեպքում քաղաքական կարևոր գործընթացների կուլմինացիոն փուլում։ Ընդ որում, խոսքը չի վերաբերվում միայն իշխանական հատվածին, այս դեպքում կարելի է ասել, որ ընդդիմության մի ստվար զանգվածը լիովին տեղավորվել է իշխանության վերարտադրման սցենարների մեջ և խաղում է բացառապես այդ տրամաբանությամբ:
 
Տեսեք, երբ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, ընդդիմադիր ուժերի ճնշող մեծամասնությունը, բացառությամբ իշխանության գրպանային մի քանի ուժի, շտապեցին հայտարարել, որ ընտրություններ պիտի լինեն, բայց ոչ Նիկոլի վարչապետությամբ։ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ տարավ, ոչ բերեց, թե բա ուրեմն ընտրություն չի լինի, հանրային պահանջ մեծ հաշվով չկա։ Այդ ժամանակ ընդդիմության միասնական մոտեցումն այն էր, որ պետք է վարչապետը հրաժարական տա, ԱԺ-ն ընտրի ընդդիմության վարչապետի թեկնածուին, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, հետո մեկ տարվա ընթացքում հավասար և հանդարտ պայմաններում ընտրություններ անցկացվեն։
 
Սա չեղավ, քանի որ փողոցային պայքարը չգեներացվեց այն աստիճանի, որ Նիկոլը ստիպված լիներ հանրության ճնշման տակ հրաժարական տար։ Ու հիմա ընդդիմադիր ուժերը ստիպված գնում են ընտրությունների Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ։
 
Հիմա ո՞րն է խնդիրը։
 
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը ապրիլի 27-ին ուղերձ է հրապարակել, որով հորդորում է կուսակցություններին և, առհասարակ, ժողովրդին չգնալ արտահերթ ընտրությունների: Ի՞նչ է ասում Թովմասյանը։ Նա ասում է, որ իր կարծիքն անփոփոխ է՝ պետք է լինեն ընտրություններ, բայց ոչ այս իշխանության կողմից կազմակերպված, ոչ աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում, երբ Սյունիքի գլխին դամոկլյան սրի պես կախված են վտանգներ, երբ սահմանադրական փոփոխությունների և Ընտրական օրենսգրքի բարելավման անհրաժեշտություն կա։
 
Թովմասյանը ստեղծված իրավիճակում առաջարկում է ընտրել բոլորի կողմից ընդունելի ճգնաժամային-կառավարիչ վարչապետ, լուծել երկրի անվտանգային խնդիրները, ուղիներ գտնել խորը տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար և դրանից հետո միայն մտածել նոր խորհրդարանի մասին: Այս մասին նա հայտարարել էր նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, երբ դեռ արտահերթ ընտրությունների քաղաքական պայմանավորվածություն չկար, այսինքն՝ Թովմասյանի քաղաքական ծրագրերում մշտապես այս միտքը կարմիր թելի նման անցել է:
 
Այս հայտարարությունից հետո շահարկվում է թեմա, թե Արտակ Թովմասյանը փոխել է իր կարծիքը արտահերթ ընտրությունների վերաբերյալ, քանի որ իր նախորդ ելույթներում իշխանությունների հրաժարականն էր պահանջում:
Առնվազն ազնիվ չէ մանիպուլացնել թեման, հատկապես այն դեպքում, երբ Թովմասյանը փաստացի մնացել է միակ գործիչը, ով պաշտպանում է ի սկզբանե որդեգրած այս գիծը։ Այս գաղափարը քննադատող ուժերը, ի հեճուկս իրենց իսկ նախկինում արված հայտարարությունների, ընդունել են իշխանության խաղի կանոններն ու պատրաստվում են արտահերթ ընտրությունների։
 
Պետք է հատուկ ընդգծել, որ ինչպես 2, 3 կամ 5 ամիս առաջ, այժմ էլ, 2 կամ 3 ամիս անց էլ եթե արտահերթ ընտրությունները կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը, ապա հետընտրական ավելի խորը ցնցումները երաշխավորված են։ Երկու պատճառով՝ այս ընտրությունները կենաց ու մահու նշանակություն ունեն Նիկոլի համար, հետևաբար նա ամեն կեղծիքի ընդունակ է։ Իսկ կեղծել այս ընտրությունները նշանակում է թաղել Հայաստանի զարգացման հեռանկարը։ Եթե պարտվի Նիկոլ Փաշինյանը, ապա անկասկած նա փողոց է հանելու իր կողմնակիցներին և առանց բախումների ու ցնցումների չի հեռանալու։ Իր տեսակն է այդպիսին։ Նույնն է լինելու նաև հակառակ պարագայում, և երկիրը նետվելու է խորը, քաոտիկ ճգնաժամի մեջ:
 
Հայ ժողովուրդն այժմ տրավմատիկ շոկի մեջ է գտնվում։ Հետևաբար ընտրությունները լինելու են ավելի շատ էմոցիաների, քան ծրագրերի ու գաղափարների պայքար։ Իսկ նման ընտրություն մենք 2018թ.-ին արդեն տեսել ենք։
 
Արտակ Թովմասյանը իրավացի է՝ այս ձևով ու այս ժամանակաշրջանում ընտրություններ անցկացնելը ոչինչ չի փոխելու, բացի քաղաքական ճգնաժամի էլ ավելի խորացումից։
 
Արամ Մանուկյան