Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Հասարակություն

Արդյոք խրախուսում կլինի պատերազմի մասնակից զինծառայողների համար

«Պատերազմ անցած մեր զինվորների ծնողները ողջունում են այս համաներումը: Սա համաներում է և մեր երկրի կարողությունները միայն կավելացնի, բայց նաև ասում են, որ արժեր պատերազմ անցած մեր զինվորներին ինչ-որ ձևով խրախուսման մի մեխանիզմ գտնենք»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:   «Ճիշտն ասած՝ այդ գաղափարն ինձ համար ընդունելի է։ Բազմաթիվ քննարկումներ են եղել և վարչապետի, և նախագահի գրասենյակում, և բազմաթիվ լուծումների մեջ խրախուսման էությունը պարզ չի»,- ասաց Քոչարյանը:  

Պատգամավորի խոսքով' համաներումն էլ գուցե խրախուսման մի ձև է, բայց պատերազմի մասնակիցների ծնողներն ասում են՝ եթե պատերազմին չմասնակցածներին այսպիսի մարդասիրական մոտեցում կա, գուցե մտածեն և իրավական լուծումներ գտնեն պատերազմ անցածներին, ոչ թե արձակուրդի ձևով խրախուսեն, այլ ծառայության մեջ որոշակի փոփոխություններ նախատեսեն:  

«Սա էլ մտածելու բան է: Ես խոստացել էի, որ այս հարցը կհնչեցնեմ»,- ասաց Քոչարյանը և արդարադատության փոխնախարարին առաջարկեց  քննարկել այս հարցը:

Ավելին