Էմմին վերջապես ցույց տվեց իր ամուսնուն (տեսանյութ)
Հայկական շոուբիզնեսի վառ ներկայացուցիչներից երգչուհի Էմմին ամուսնացել է 2015 թվականին: Ամուսնությունի հետո երգչուհին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ իր ամուսնու մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր հետևյալը. «Երկար եմ սպասել, որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահն ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով: Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ' կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը: Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է, Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»,- նշել է նա: Էմմիի ամուսինը՝ Վահե Գրիգորյանն է, նա իսկապես հանրային կյանք չի սիրում, երկար ժամանակ Էմմին նույնիսկ չէր ցուցադրում նրա դեմքը:
Սկզբնական շրջանում Էմմին նախընտրում էր ցուցադրել նրան մասնակի՝ ներկայացնելով նրա գլուխը, ինչն էլ համացանցում բուռն քննարկվել էր և մեմերի պատճառ էր դարձել: Առաջին անգամ Վահեի, ով լինելու մասին, տեսանյութեր հայտնվեցին Էմմի մայրիկի՝ Նադեժդա Սարգսյանի հուղարկավորությանը, որի ժամանակ Վահեն անդադար կնոջ կողքին էր:

Ի դեպ, Նադեժդա Սարգսյանը առանցքային դեր է ունեցել նրանց հարաբերություններում, հարցազրույցներից մեկում Նադեժդան նշել էր, որ հենց ինքն է համոզել Էմմին ամուսնանալ և գնալ ԱՄՆ: Ըստ Նադեժդայի՝ ինքն արդեն վատառողջ էր և Էմմին չէր ցանկանում իրեն միայնակ թողնել:
Էմմին միայն հիմա՝ որդիների ծնվելուց տարիներ անց, պատրաստ է ներկայացնել ամուսնուն: Նա սկսել է հրապարակել ընտանեկան լուսանկարներ, որոնք էլ Starnews-ը ներկայացնում է իր ընթերցողներին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի