Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

380.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր կնոջը. ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է նոր բացահայտման մասին

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ս.Ղ-ն, 2012 թվականից հանդիսանալով Շիրակի մարզի Ղազանչի համայնքի ղեկավար, շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու միջոցով, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով՝ 2013-2016 թվականների ընթացքում յուրացման և վատնման եղանակներով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի 3.660.000 ՀՀ դրամ գումարը, կատարել պաշտոնեական կեղծիքներ և չարաշահել պաշտոնեական լիազորությունները:

Այսպես.

Ս.Ղ-ն 2014-2016 թվականների ընթացքում Ա.Հ-ին հրամանագրել է որպես համայնքի հաշվապահ և վերջինի կողմից աշխատանքի չհաճախելու ու աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է աշխատաժամանակի հաշվարկավճարային՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու, իր գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` աշխատավարձի և վերջնահաշվարկի տեսքով ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Ա.Հ-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել է շուրջ 2.100.000 ՀՀ դրամ:

Շարունակելով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու հանցավոր մտադրության իրականացումը՝ Ս.Ղ-ն, 2013-2016 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով հարկային գործակալ Ք. Գ-ի հետ, սոցիալապես անապահով անձանց աջակցություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից ելքագրել է շուրջ 700.000 ՀՀ դրամ գումար, որը չի հատկացրել հիշյալ անձանց, այլ ստանալով այն՝ յուրացման եղանակով հափշտակել է:

Բացի այդ, Ս. Ղ-ն առանց սահմանված կարգի, այն է՝ առանց ավագանու որոշման, իրավաբանական ծառայություններ մատուցող ՍՊԸ-ներից մեկին, 2013-2014 թվականների  ընթացքում, համայնքապետարանից 380.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր կնոջը՝ Վ.Շ-ին իրավաբանական ծառայություններ մատուցելու համար և այդ կերպ վատնել համայնքի բյուջեից ելքագրված գումարները:

Նույն եղանակով, իբր համայնքին գույք և սարքավորումներ վարձակալությամբ տրամադրելու պատրվակով, 2015 թվականի հոկտեմբերի 30-ին համայնքի բյուջեից ելքագրել է 300.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն:

Ս.Ղ-ն 2016 թվականին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Գ-ի հետ կնքել է նաև շինծու պայամանագիր, ըստ որի՝ իբր աշխատակազմի կարիքների համար շահագործման նպատակով, իր անձնական «Ռենո» մակնիշի ավտոմեքենան վարձակալությամբ տրամադրել է համայնքապետարանի աշխատակազմին, որի դիմաց ստացել է ընդհանուր 180.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն:

2016 թվականի հոկտեմբերին Ս.Ղ-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կայացրել է միանձնյա որոշում, կազմել և օգտագործել է իրավունք վերապահող և իրավաբանական նշանակություն ունեցող կեղծ փաստաթղթեր, կազմակերպել ձևական աճուրդ, որի արդյունքում իր կնոջը՝ Վ.Շ-ին երկարաժամկետ վարձակալության է տրամադրել համայնքապատկան 2.45 և 3 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, ինչի արդյունքում համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ համայնքը զրկվել է համայնքապատկան գույքը տնօրինելու, տիրապետելու և օրինական աճուրդի կայացման պարագայում իրական եկամուտ ստանալու հնարավորությունից:

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում, պաշտոնեական դիրքի չարաշահում և պաշտոնեական կեղծիք կատարելու հիշատակված դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԱԾ

Ավելին