Մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային հարաբերություններում նախատեսվում է փոփոխություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային հարաբերություններում նախատեսվում է փոփոխություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ գործող կանոնակարգով մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար, իրենց պահանջով, աշխատաժամանակը գործատուն կարող է դարձնել ոչ լրիվ:
«Եթե, օրինակ, աշխատում է 8 ժամ, ապա կարող է դիմել գործատուին և այն դարձնել 6 ժամ: Տվյալ պարագայում գործատուն չի կարող մերժել, սակայն նկատի ունենանք, որ եթե ոչ լրիվ աշխատաժամանակով է սկսում աշխատել, ապա կվերանայվի վարձատրությունը: Մենք նոր փոփոխությամբ առաջարկում ենք, նույն պայմանները պահպանելով, երեխայի մինչև մեկ տարեկանի շեմը բարձրացնել ու դարձնել մինչև 1.5 տարի»,-նշել է Ժորա Սարգսյանը:
Մեկ այլ փոփոխության մասին. գործող կարգավորումները հնարավորություն են տալիս կրծքով կերակրող կնոջը յուրաքանչյուր երեք ժամը մեկ ունենալ կես ժամ ընդմիջում երեխային կերակրելու համար:
«Այդ կես ժամվա հետ կապված միշտ խնդիր է առաջանում: Շատ են ստացվում դիմում- բողոքներ այն մասին, որ աշխատող մայրերը չեն հասցնում այդ կես ժամվա ընթացքում գնալ կերակրել երեխային ու վերադառնալ: Դրանից, բացի, այսօր գիտենք, որ աշխատավայրերում հիմնականում երեխաների համար նախատեսված սենյակներ էլ չկան: Հետևաբար` մենք առաջարկում ենք, որ եթե աշխատողը ցանկանա, ապա կարող է երեք ժամը մեկ նախատեսված կես ժամանոց ընդմիջումները միավորել ու մեկ անգամ 1.30 ժամանոց ընդմիջում ստանալ ու գնալ երեխային կերակրելու»,- հավելեց Ժորա Սարգսյանը:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...