Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ
Հասարակություն

Պոպուլիզմի ժամանակն անցել է. Եկել է պատասխանատու լուծումներ առաջարկելու ժամանակը

Իրավաբան Գևորգ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հունիսի 20-ին ՀՀ-ում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Արդեն ամիսներ շարունակ քաղաքական ու ինստիտոցիոնալ ճգնաժամի, պատերազմի աղետալի հետևանքերը մեղմելու որևէ նշույլ ցույց չտվող երկրում դա ապագայի, պետականության պահպանման, տնտեսական կայունության հասնելու՝ թերևս ընդունելի միակ միջոցն է։ Պարզ է, որ արտահերթ ընտրությունները լինելու են շատ բարդ։ Ատելության քարոզով ու պոպուլիզմով իշխանության եկած թիմը քանդել է ամեն բան, հատված-հատված արել մեր ժողովրդին, հեռու տարել մեզ ճշմարիտ արժեքներից՝ ոչնչացնելով ամենակարևորը՝ միաբան լինելու մեր կամքն ու ոգին։ Մոտ երեք տարի սնվելով «նախկիններ» - «ներկաներ» արատավոր թեզով՝ մենք որպես ազգ և պետություն, կարծես կորցրել ենք մեր դիմադրողականությունը. Մինչդեռ պատերազմը չի ավարտվել ու թշնամին հավակնություններ ունի Զանգեզուրի, Սևանի, Երևանի նկատմամբ։ Հենց այս պայմաններում ընտրությունների կարևորությունը բացառիկ է, քանզի հակառակորդի հոխորտանքերին պաշտոնական Երևանից անգամ նորմալ պատասխան չի հնչեցվում։
Մենք այսօր ծնկել, բայց չենք ընկել։ Ու պետք է միացյալ ջանք գործադրենք ոտքի կանգնելու համար։ Իսկ դրա միակ ուղին քաղաքական ուժերի ու կուսակցությունների կողմից ընտրություններում իրատեսական լուծումներ առաջարկելն է։ Լուծումներ, որ բառով չեն, այլ գործողությամբ, կենսագրությամբ, արդեն արձանագրած ձեռքբերումներով ու չափելի արդյունքներով։ Փաստ է, որ պոպուլիստական ու «երկիրը փրկելու» հայտով հանդես եկող նորաթուխ թիմերին հավատալը երկիրը գցելու է էլ ավելի մեծ արհավիրքների հորձանուտ։ Մյուս կողմից՝ նախընտրական քաղաքական աճուրդների մեջ երբեմն խճճված ուժերն արդյո՞ք ունակ են երկիրը հանել այս վիճակից։ Պատասխանը միանշանակ հուսադրող չէ։ Եվ վերջապես ամենակարևորը՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերից քանի՞սն ունեն հստակ ձևակերպված մոտեցում մեր երկրի անվտանգության ու տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ։ Այնպիսի մոտեցում, որ իրատեսական է, գործարկելի ու փաստարկված։
Սրանք առանցքային հարցեր են, որոնց պատասխանները պիտի պայմանավորեն մեր հայրենիքի ապագան։ Ու այդ առումով կարևոր էր նախօրեին քաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկի՝ԲՀԿ-ի առաջնորդ Գ.Ծառուկյանի՝ երկրի անվտանգության ապահովման վերաբերյալ հնչեցրած մոտեցումը, որի համաձայն մեր անվտանգության առանցքային տարրը պիտի լինի «ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի կնքումը»։ Անհերքելի է, որ անվտանգության դեֆիցիտի պայմաններում մենք, ունենալով տարբեր գործընկերներ, պետք է արձանագրենք, որ միայն ՌԴ-ն էր, որ պատերազմի իրական պայմաններում մեզ ռազմատեխնիկական ամենատարբեր օժանդակություն ցուցաբերեց։ Ավելին՝ եթե ՌԴ-ի ջանքերը չլինեին, մենք այսօր Արցախի շուրջ ձևավորված հարցում կունենայինք մեզ համար որակապես շատ ավելի ոչ շահեկան վիճակ։ Աշխարհում մենք՝ որպես փոքր ու քիչ ռեսուրսներ ունեցող երկիր, պետք է հստակ գիտակցենք, որ միայն վստահելի ու փոխշահավետ գործակցությունը կարող է երաշխիք լինել մեր պետության անվտանգության համար, իսկ ՌԴ-ն այն միակ երկիրն է, որ այդ երաշխիքները մեզ տալիս է։ Եվ շատ բնական ու տրամաբանական է, որ ՌԴ-ն մեզ համար ռազմավարական գործընկեր է, դաշնակից երկիր։
Տնտեսական ներկա վիճակի կարգավորման մասով գյումրեցի արվեստագետների հետ կայացած հանդիպման ժամանակ արժեքավոր էր, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող քաղաքական ուժի ղեկավարը՝Գագիկ Ծառուկյանը, իր սովորության համաձայն, շատ իրատեսական ու առակայական լուծումներ է առաջարկում, որոնք, սովորաբար իսպառ բացակայում են շատ այլ՝ հին ու նոր քաղաքական թիմերի մոտ։
Արձանագրենք, որ տնտեսությունը կենացներ չի սիրում. Նա սիրում է թվեր, ռեսուրսների խելամիտ հաշվարկ, իրատեսական ծրագրեր։ Ու հենց նշյալի ներքո կարևոր էր մոտ 30հազ. ՀՀ քաղաքացու տարիներ շարունակ աշխատանքով ապահովող ԲՀԿ-ի ղեկավարի դիտարկումն առ այն, որ տնտեսությունը պիտի լինի «ներդրումային, այլ ոչ թե սպառողական»։ Սպառողական տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում թուլացնում է պետությունը։ Ավելին՝ փոքր ու միջին բիզնեսը, որի մասնաբաժինը ՀՀ պետական բյուջեում 1.8% է, պետք է սկզբնական շրջանում մեկ տարով ազատվի հարկերից, որպեսզի կայունացնի իր դիրքերը ու լինի մրցունակ։ Մյուս կողմից՝ ԲՀԿ-ի ղեկավարը առաջարկում է մինչև 3մլն դրամի չափ վարկերը զրոյացնել: Արդյունքում շուրջ 2.2մլն վարկառուներից մոտ 2մլն-ի վարկերն ամբողջությամբ կմարվեն: Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքն այսուհետ չպետք է գերազանցեն 2-3%-ը: Սա առարկայական ու լուրջ խթան է տնտեսության համար, որի ներքո ՀՀ քաղաքացին, դուրս գալով վարկերի մաշեցնող բեռից,տնտեսապես կակտիվանա՝զարկ տալով երկրի հզորացմանը։
Անվտանգության ու տնտեսության հիմնահարցերը մերօրյա ՀՀ-ի կարևորագույն մարտահրավերներն են, ու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը պետք է այդ ոլորտները կարգավորելու՝ առաջին հերթին առարկայական, չափելի, փաստերի ու վիճ.տվյալների վերլուծության հիմքով առաջարկներ ներկայացնեն ընտրողին։ Դրանք պիտի լինեն տարաբնույթ ու ամենակարևոր՝ իրատեսական, որպեսզի ՀՀ-ի քաղաքացին կարողանա իր ընտրության մեջ առաջնորդվել ոչ թե պոպուլիստների կամ փրկիչների խոստումներով, այլ պետությունը ներսից ընկալող, նրա խնդիրներին գործնականում ծանոթ ու դրանց կիրառական առաջարկներով։ Եվ այս առումով Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած թեզերը շահեկանորեն առանձնանում են: Վերջին տարիներին մեր ազգաբնակչությունը համոզվեց, որ պոպուլիզմն ու ամբոխավարությունը խոսքից այն կողմ որևէ ձեռքբերում չունեցող հռետորաբանների գործիքն են, որը վտանգավոր է պետականության կորստի ռիսկի ներկա փուլում գտնվող մեր երկրի համար։
Քաղաքականությունը բարի ցանկությունների տիրույթ չէ, այլ գոյություն ունեցող հնարավորությունների դաշտ. Քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին պատասխանատու ու իրատես մոտեցում ցուցաբերեն սեփական երկրի ազգային շահերի՝ իրենց մոտեցումները հանրությանը ներկայացնելիս։ Սրանով է հենց կարևոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն ու դրանք կյանքի կոչելու գործիքակազմի իրատեսականությունը: