Կրակոցներ Երևանում. ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ հեղինակը 36-ամյա կին է. հայտնաբերվել է ատրճանակը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մայիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Լուսինե Կ.-ին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Երևան քաղաքի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյաները հավաստի են եղել, իսկ այդ տեղեկություններով՝ մայիսի 5-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի շենքի բակում Լուսինե Կ.-ն իրեն ծանոթ տղայի հետ ավտոմեքենայի սրահում վիճաբանել է, ապա նրան վախեցնելու նպատակով իր մոտ եղած ատրճաակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ այդ տղայի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...