Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

Ո՞րն է ձեր գլխավոր խնդիրը հարաբերություններում՝ ըստ ձեր հորոսկոպի նշանի

Մինչ մենք բոլորս ամեն բան անում ենք՝ առողջ հարաբերություններ ունենալու համար, երբեմն մեր բնավորության որոշ գծեր կանգնում են մեր ճանապարհին՝ բարդացնելով ամեն բան։ Սա, իհարկե, կապված է անհատականության հետ։ Բայց կան նաև որոշ խնդիրներ, որոնք ընդհանուր են հորոսկոպի նշանների համար։

Խոյեր (մարտի 21-ապրիլի 19) Խոյը շատ ժամանակ է պահանջում մենակ մնալու համար։ Բայց պետք է հասկանալ, որ սա կարող է բացասաբար ազդել հարաբերությունների վրա։ Խոյերը կարող են եսասեր թվալ։ Սա հարաբերություններում նրանց հիմնական խնդիրն է։

Ցուլ (ապրիլի 20-մայիսի 20) Եթե Դուք Ցուլ եք, ապա հավանաբար գիտեք, որ չափից դուրս համառ եք, ու սա ազդելու է հարաբերությունների վրա։ Ցուլերը պետք է սովորեն, որ միշտ ճիշտ լինելն այդքան էլ կարևոր չէ։

Երկվորյակներ (մայիսի 21-հունիսի 20) Քանի որ Երկվորյակները հեշտ են ձանձրանում, նրանց զուգընկերները պետք է շատ ուշադիր լինեն։ Երկվորյակները ապրում են նոր զգացողությունների ու նոր մարդկանց հանդիպելու համար։ Ճիշտ է, սա լավ գիծ է, բայց կարող է խանգարել երկարաժամկետ հարաբերություններ ունենալուն։

Խեցգետին (հունիսի 21-հուլիսի 22) Որպես Խեցգետին՝ Ձեր կյանքի ամենամեծ ցանկությունը էմոցիոնալ կայունությունն է։ Երբ կոնֆլիկտներ են առաջանում, Խեցգետինները հաճախ թաքնվում են ու խուսափում զուգընկերոջից։ Եթե նրա զուգընկերը չհասկանա, որ մի բան այն չէ, ու չհարցնի՝ ինչ է պատահել, նա այդպես էլ կլռի ու կմնա նեղացած։

Առյուծ (հուլիսի 23-օգոստոսի 22) Որպես Առյուծ՝ Դուք հավատարիմ զուգընկերոջ կատարյալ օրինակ եք։ Միակ խնդիրն այն է, որ Առյուծները չեն հասկանում՝ երբ է պետք վերջ տալ հարաբերություններին։ Նրանք ոչ մի քայլ չեն անում, ու հարաբերությունները կարող են վերածվել մելոդրամայի։

Կույս (օգոստոսի 23-սեպտեմբերի 22) Կույսերը հայտնի են իրենց վերլուծական բնույթով։ Դա կարող է օգնել աշխատանքային միջավայրում, սակայն սիրային հարաբերություններում դա լավագույն գիծը չէ։ Երբ նրանք հանդիպում են այն մեկին, ով պետք է երջանկացնի իրենց, նրանք սկսում են վախենալ, որ ամեն բան չափից դուրս լավ է՝ իրական լինելու համար։

Կշեռք (սեպտեմբերի 23-հոկտեմբերի 22) Կշեռքները սիրում են գոհացնել մյուսներին, իսկ դա խանգարում է հարաբերություններում։ Նրանք այնքան շատ են մտածում մյուսների մասին, որ կարող են մոռանալ զուգընկերոջը։

Կարիճ (հոկտեմբերի 23-նոյեմբերի 21) Կարիճները խնդիր ունեն վստահելու հետ, ինչը նրանց ստիպում է գաղտնիքներ պահել զուգընկերոջից։ Նրանք դժվար են վստահում, բայց եթե շահեք նրանց վստահությունը, այլևս խնդիր չի առաջանա։

Աղեղնավոր (նոյեմբերի 22-դեկտեմբերի 21) Աղեղնավորն ազատության սիրահար է։ Խնդիրն այն է, որ նրանք անպայման պետք է լինեն մեկի կողքին, ով նույնքան արժևորում է ազատությունը, հակառակ դեպքում՝ հարաբերությունները չեն ստացվի։

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-հունվարի 19) Այծեղջյուրի մեծագույն խնդիրը վախն է, բացվելու, մեկ ուրիշին ներս թողնելու վախը։ Մեկ ուրիշ խնդիր կարող է առաջանալ նրանց աշխատասիրության պատճառով։ Այծեղջյուրը կարող է ժամերով աշխատել ու քիչ ժամանակ տրամադրել հարաբերություններին։

Ջրհոս (հունվարի 20-փետրվարի 18) Ջրհոսը հարաբերություններ սկսում է գլխով, ոչ թե սրտով։ Նրանց դուր են գալիս խորը խոսակցությունները։ Հարաբերություններում ռոմանտիկան մղվում է երկրորդ պլան, այդ պատճառով էլ այն վերածվում է ընկերության։

Ձկներ (փետրվարի 19-մարտի 20) Ձկները կարող են ներել, որքան պետք է։ Իհարկե, սա լավ գիծ է, բայց կարող է նաև խնդիրների տեղիք տալ։ Ձկները տեսնում են մարդկանց լավագույն կողմը, նրանք ներում են նույնիսկ ամենամեծ սխալները՝ երբեմն տալով հնարավորություն ոչ ճիշտ մարդկանց։

Ավելին