Հարսանեկան օրացույց. ե՞րբ է ամուսնանալու ամենահարմար ամիսը
Դուք ցանկանում եք ամուսնանալ, սակայն դեռ չե՞ք կողմնորոշվում որ ամսին: Ահա ձեզ ենք առաջարկում մի հարսանեկան օրացույց, ըստ որի կարող եք ընտրել ամուսնության համար հարմար ամիսը:
Հնում մարդիկ շատ նրբանկատորեն էին մոտենում ամուսնության ամսի ընտրությանը, հավանաբար այդ պատճառով էլ ամուսնալուծությունները քիչ էին լինում:
Հունվար
Տարվա առաջին ամիսը, հարսանիքի համար ամենահաջող ամիսը չէ: Կանանց, ովքեր ամուսնանում են հունվար ամսին, վիճակված է մնալ այրի, կամ էլ հնարավոր է ամուսինը ձեռք բերի լուրջ հիվանդություն:
Փետրվար
Եթե դուք որոշել եք ամուսնանալ փետրվար ամսին, ապա մեկմեկու հանդեպ ջերմությունն ու մեղմությունը կպարուրի ձեզ ողջ կյանքում:
Մարտ
Գարնան առաջին ամիսը հարմար է այն զույգերին, ովքեր ցանկանում են իրենց կյանքը կապել անդադար շարժի, ճանապարհորդության, ուղևորության, գնալ-գալու հետ: Մարտ ամիսը ձեր կյանքը կվերածի մշտական ճանապարհորդության:
Ապրիլ
Հարսանիքի համար լավ ամիս է: Նրանք, ովքեր որոշել են հարսանիքն իրականացնել ապրիլ ամսին, նրանց կյանքում ամեն ինչ կլինի արդար կերպով: Կյանքում կինն ու ամուսինը կապերն և երջանկություն և հիասթափություն, սակայն ամեն ինչ կլինի հավասարակշռության մեջ:
Մայիս
լավ ամիս է, սակայն միայն ոչ ամուսնության համար: Այս ամիսը ոչ մի լավ բան չի խոստանում, բացի անհանգստություններից և դատարկությունից:
Հունիս
Ամուսնության համար գերազանց ամիս: Տարվա բոլոր ամիսներից միայն հունիսն է խոստանում զույգերին միմյանց հանդեպ հարատև սեր և հավատարմություն: Այնպես որ, եթե որոշել եք, որ ձեր հարսանիքը լինի հունիս ամսին, ապա 50 տարի անց հենց հունիս ամսին կնշեք ձեր ոսկե հարսանիքը:
Հուլիս
Հիասքանչ ամառային ամիս, սակայն եթե դուք որոշել եք ամուսնանալ հենց այս ամսին, ապա հնարավոր է, որ հարսանիքից անմիջապես հետո զղջաք ամուսնության համար: Դուք կսկսեք մտածել, որ ձեր կյանքի ուղեկիցը այն մարդը չէ, ում հետ կցանկանայիք անցկացնել ձեր տարիները:
Օգոստոս
Ամռան վերջին ամիսը. խնդրեմ, հարսանիքի լավագույն ամիսն է այն: Օգոստոսը կբերի զույգերին հանգստություն խաղաղություն և ընտանեկան երջանկություն: Այս ամիսը խոստանում է երկար-երկար ամուսնական տարիներ, միմյանց հանդեպ նվիրվածություն:
Սեպտեմբեր
Աշնան այս առաջին ամիսը հարսանեկան թավշյա սեզոն է: Եվ եթե դուք չեք վախենում մեղմ և հանգիստ ապագա կյանքից, ապա սա հենց այն ամիսն է, որը հարմար կլինի ձեզ:
Հոկտեմբեր
Աշնան կեսը շատ շատ բարեհաճ ամիս է հարսանիքի համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք չեք վախենում ամուսնության առաջին տարիներին հանդիպող դժվարություններից, որոնք կարող են ծագել ձեր ընտանիքում:
Եթե դուք պատրաստ եք հաղթահարել դրանք ապագայում, ապա հոկտեմբերը ձեզ կնվիրի ընտանեկան հետագա երկարատև երջանկություն:
Նոյեմբեր
Աշնան վերջին ամիսը առատության ամիս է: Եթե ձեզ հետաքրքրում է ձեր ընտանիքի նյութական բարեկեցությունը, այլ ոչ թե զգացմունքները, ապա սա հենց այն ամիսն է, երբ պետք ամուսնանաք:
Դեկտեմբեր
Ձմռան առաջին ամիսը գերազանց ամիս է ամուսնության համար: Այն խոստանում է երկար տարիների ամուսնություն՝ լցված սիրով, նվիրվածությամբ և վստահությամբ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի