Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով
Հասարակություն

Կայացավ «DigiCode 2021» հանրապետական մրցույթը

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) աջակցությամբ մայիսի 8-ին կայացել է «DigiCode 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը։ 

Այս տարի մրցույթին ուղարկվել է մասնակցության 748 հայտ, որոնցից 69 թիմ իրենց աշխատանքներով ներկայացավ եզրափակչին։ Եվս 19 աշակերտ մասնակցեց «Կրիայ» օլիմպիադային, որի ընթացքում նրանց առաջարկվեց լուծել բազմազան մաթեմատիկական խնդիրներ։

«Աշխատանքիս երկրորդ լավագույն մասը «Արմաթ» լաբորատորիաների բացումն է, իսկ առաջինը՝ տեսնելն է, թե ինչպես են մեր այդ լաբորատորիաների լավագույն սովորողները ելույթ ունենում պետական մասշտաբի մրցույթներում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում դասավանդվող բոլոր ուղղություններով», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

«Թվային կրթությունը այսօր անհրաժեշտ է բոլորի համար, և մենք որպես տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություն ուրախ ենք մասնակցել այս ծրագրին, ոգեշնչել մեր երիտասարդներին, խրախուսել նրանց հետաքրքրությունը դեպի նորագույն տեխնոլոգիաները: Վստահ եմ, որ նրանցից շատերը ապագայում լավ մասնագետներ կդառնան ու հաջողությունների կհասնեն», - նշել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ժյուրիի կազմում ընդգրկված էին VXsoft ընկերության ներկայացուցիչներ Ռուբեն Մանուկյանը և Վլադիմիր Պողոսյանը, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության UNIX համակարգերի ավագ մասնագետ Թադևոս Բաղդասարյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներ Սաթենիկ Մնացականյանը և Հայկ Ներսիսյանը, ԱՏՁՄ վարչության անդամ, Ինստիգեյթ ընկերության համահիմնադիր Արման Պողոսյանը, X-Tech ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը, ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը, «Արմաթ» ԻԼ ներկայացուցիչ Սեդրակ Վարդանյանը։

Նշենք, որ «Դիջիկոդ» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի  հիմնական նպատակներն են խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական ունակությունները։

Այս տարի 8 անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել՝

  • Նարեկ Մարտիրոսյանը («Համակարգչային խաղեր», մինչև 13 տ., Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց), 
  • Գարիկ Առաքելյանը («Համակարգչային խաղեր», 13 տ. բարձր, Էջմիածնի ԻԷՄ կենտրոն),
  • Դավիթ Ղազարյանը և Սամվել Ղազարյանը («Գծագրություն և դիզայն», Մասիսի թիվ 4 հիմնական դպրոց), 
  • Հայուհի Միքայելյանը և Էմմա Մանուկյանը («Ուսուցողական խաղեր», մինչև 13 տ., Գավառի թիվ 5 հիմնական դպրոց), 
  • Սամվել Աղաբաբյանը («Ուսուցողական խաղեր», 13 տ. բարձր, Մարալիկի արհեստագործական ուսումնարան), 
  • Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը («Սարքերի ինտեգրում», Ֆիզմաթ դպրոց)։

«Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիայում հաղթել են Գագիկ Արշակյանը (մինչև 13 տ., Բերդի թիվ 3 հիմնական դպրոց) և Գրիգոր Գրիգորյան (13 տ. բարձր, Ֆիզմաթ դպրոց)։

Գլխավոր հովանավոր՝ VXsoft ընկերություն, հովանավոր՝ «Տելեկոմ Արմենիա» ընկերություն (Beeline ապրանքանիշ), գործընկեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան։