Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի
Հասարակություն

Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Նորալուսին» ՍՊԸ տնօրենը, նպատակ ունենալով Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում գտնվող ՍՊ ընկերությանը պատկանող հանգստի բազայի տարածքին հարակից, նույն համայնքին պատկանող, դեռևս 2017թ. ինքնակամ զավթած  1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություն, 2018թ. մայիսի 31-ին դիմում է ներկայացրել Մեղրաձորի համայնքապետարան՝ 140 քմ քոթեջի կառուցման համար շինարարության թույլտվություն ստանալու խնդրանքով: Դիմումին կից ներկայացրած փաստաթղթերում, որպես շինարարության համար տրամադրվող հողատարածք՝ վերջինս ներկայացրել է «Նորալուսին» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքը՝ իբրև նպատակ ունենալով շինությունը կառուցել ընկերության տնօրինության տակ գտնվող ճամբարի տարածքում:

Ստանալով Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարի թույլտվությունը՝ ՍՊԸ տնօրենը շինարարական աշխատանքները հանձնարարել է իրականացնել վերոնշյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա, բացի այդ շինության մի անկյունը կառուցվել է սեփականության իրավունքով մեկ այլ քաղաքացու պատկանող հողատարածքի վրա:

Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, նշված 1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ձեռք բերելու նպատակով, ՍՊԸ տնօրենը դիմել է համայնքի նախկին ղեկավարին, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերելով վերջինիս և նրա օգնականի հետ,  ստանձնելով հողատարածքի չափագրման աշխատանքներն իր վրա վերցնելու պարտավորությունները, դիմել է չափագրությամբ զբաղվելու համապատասխան լիցենզիա չունեցող իր մտերիմին՝ 1.06 հա հողատարածքը չափագրելու և հողատարածքի հատակագիծ տալու համար, որպեսզի այն ներկայացվի կադաստրի կոմիտե:

Տեղյակ լինելով վերոնշյալ հողատարածքի վրա ինքնակամ կառուցված շուրջ 140 քմ. մակերեսով շինության մասին, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի նախկին ղեկավարը դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, փոխարենը, ՍՊԸ տնօրենի դրդմամբ, ինքնակամ կառուցված նշված շինությունը և դրան հարակից ընդհանուր 1.063 հա մակերեսով հողամասը հնարավորինս քիչ գումար վճարելու միջոցով ՍՊԸ կողմից օրինականացնելու և սեփականաշնորհելու համար, իր օգնականին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ և 2019թ. սեպտեմբերի 5-ին, ապա նույն ամսվա 17-ին լիազորագիր տվել՝ իր անունից  ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակում հանդես գալու համար: Վերջինս, գործելով համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, անձամբ ստորագրել և կնքել է չափագրությամբ զբաղվելու լիցենզիա չունեցող անձի կողմից  կազմված և նման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ և վերջինիս աշխատակցի կողմից  2019թ. մարտի 10-ի թվագրմամբ կազմված վերը նշված հողամասի կեղծ հատակագիծը, որում այն ներկայացվել է իբրև շինությամբ չծանրաբեռնված:  2019թ. սեպտեմբերի 19-ին համայնքի նախկին ղեկավարի օգնականը, նշված կեղծ հատակագիծը՝ անհատ ձեռնարկատիրոջ և վերջինիս աշխատակցի կողմից նույն օրը կազմված կեղծ եզրակացության հետ, ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Հրազդանի սպասարկման գրասենյակ, որի հիման վրա՝ վերը նշված հողատարածքը գրանցվել է որպես համայնքին պատկանող առանձին հողամաս: Դրանից հետո, նշված հողամասն՝ իբրև շինությամբ չծանրաբեռնված, 2019թ. դեկտեմբերի 20-ին կազմակերպված ձևական աճուրդով, ընդամենը 1.730.000 ՀՀ դրամով օտարվել է վերոնշյալ ՍՊ ընկերությանը՝ համայնքին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, վերջինիս օգնականին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, ՍՊԸ տնօրենին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և փաստաթուղթ կեղծելուն դրդելու համար, իսկ փաստացի չափագրումն իրականացնողին, անհատ ձեռնարկատիրոջն ու աշխատակցին՝ փաստաթուղթ կեղծելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին