Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

Գոհար Ավետիսյանը և երկրորդ ամուսինը բաժանվել են․ դիմահարդարի հրապարակումը բաժանվելուց հետո երջանիկ ապրելու մասին

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը բաժանվել է երկրորդ ամուսնուց՝ Սերգեյից։ Գոհարի և ամուսնու բաժանման մասին լուրերը տարածվեցին, երբ նա ծնողների հետ մեկնել էր Դուբայ, իսկ ամուսինը նրանց հետ չէր։

Բացի այդ, Գոհարն Ինստագրամի իր էջից հեռացրել է ամուսնու հետ բոլոր լուսանկարները։ Դուբայ մեկնելուց առաջ Գոհարն ու Սերգեյը Մալդիվյան կղզիներում էին, որտեղից դիմահարդարը ռոմանտիկ լուսանկարներ էր հրապարակում և սիրառատ գրառումներ անում։ Օգտատերերը նկատել են, որ այդ հանգստից վերադառնալուց հետո զույգը բաժանվել է։ Հիմա նրա էջում Մալդիվյան կղզիներից միայն միայնակ լուսանկարներն են։ 

Օրերս էլ իր էջում հարցուպատասխանի ժամանակ Գոհարին հարցրել էին, թե ո՞ւր է նրա ամուսինը, ի պատասխան՝ Գոհարը գրել էր․ «Եվ ապրեցին նրանք երկար և երջանիկ, որովհետև ժամանակին բաժանվեցին»։ Այսպիսով՝ նա հաստատեց բաժանման լուրը։

Ի դեպ, Մալդիվյան կղզիներից արված հրապարակումներից մեկին կից Գոհարը գրել էր, որ եթե բանաստեղծ լիներ, «Սիրում եմ և ատում» վերտառությամբ ստեղծագործություն կունենար, քանի որ շոկի մեջ է, թե ինչպես են 2 այդքան տարբեր մարդ գտել իրար։

Նշենք, որ Գոհարն ու Սերգեյը որդի ունեն՝ Գասպարը։ Հուլիսի 3-ին փոքրիկը կդառնա 1 տարեկան։

Հիշեցնենք, որ Գոհարն առաջին ամուսնուց՝ Վահիկից բաժանվել էր 2018 թվականին՝ նրանց համատեղ կյանքը տևել էր մոտ 2 տարի։

Ավելին