Տեսանյութ․ Եվ կրկին Խաչիկ Ասրյանն ու «Հայոց Արծիվներ»-ը
Ադրբեջանական զինված հրոսակներն արդեն մի քանի օր է, «շնորհքով» ներխուժել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածք, մի քանի կիլոմետր խորացել և տեղակայվել են մեր երկրի ինքնիշխան սահմաններում։ Հայաստանի իշխանություններն էլ, Սահմանադրությունից բխող գործողություններ կատարելու փոխարեն ընդամենը քննարկում են այս կամ այն ուժային կենտրոնին դիմելու, ադրբեջանցիների լկտիությունը դատապարտելու հարցը։ Եվ միայն եզակի քաղաքական գործիչներ են, որ հստակ ասում են, թե ինչպես պիտի պաշտպանել հայրենիքը։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը ոչ միայն քայլերի հերթականությունն է ասել, այլև անձամբ դիմել է Հայաստանի Պաշտպանության նախարարությանը, զենք պահանջել՝ Սյունիք մեկնելու և սատկացնելու Հայաստանի պետական սահմանը խախտած, զենքերով Սյունիք մտած ադրբեջանցի հրոսակներին: Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, որը 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմի ամենասկզբից՝ ուղիղ մեկ ամիս մարտնչել է առաջնագծում, կո՛չ է անում Հայաստանի իշխանությանը՝ Փաշինյան Նիկոլին, Սյունիքից անհապաղ վռնդել ադրբեջանական զինված հրոսակներին:
Արցախյան առաջին պատերազմում, ապրիլյան և 44-օրյա պատերազմների ակտի մասնակից Ասրյանն ու իր զինակիցները պարզ և հստակ ապացուցում են, թե ինչպիսին պետք է լինի հայրենիքի նվիրյալ զինվոր-քաղաքական գործիչը։ Մինչ իշխանության ներկայացուցիչները, քաղաքական շատուշատ առաջնորդներ խուսափում են կարծիք հայտնելուց, նույնիսկ չեն բարեհաճում Սյունիք գնալ և տեղում թշնամու հետ դեմ առ դեմ մնացած բնակչին աջակցություն ցուցաբերել, Ասրյանն անձնուրաց պայքարի իրական օրինակ է ցուցադրում։ Եվ ապացուցում, 44-օրա պատերազմում «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը զենքը ձեռքին անառիկ է պահել Արցախի Մարտունի և Ճարտար բնակավայրերը։ Որտեղ են այսօր քաղաքական այն առաջնորդները, որոնք խաղաղ պայմաններում «խրոխտ» մարտակոչեր են հնչեցնում, իսկ երբ անհրաժեշտ է գործուն քայլեր կատարել կամ հենց առաջնագծում պայքարել թշնամու դեմ, անհետանում են։ Փոխարենը Հայրենիքի և Ազգի նվիրյալներն են կրկին զենք վերցնում՝ երկիրը պաշտպանելու համար։
Արամ Գիշյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...