Կո՛չ խենթերին՝ եղե՛ք պատրաստ զինվելու և կերտելու մեր հերթական հերոսական էջը՝ թշնամուն վռնդելով Սյունիքից
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Արայիկ Պարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կո՛չ խենթերին՝
եղե՛ք պատրաստ զինվելու և կերտելու մեր հերթական հերոսական էջը՝ թշնամուն վռնդելով Սյունիքից
Հայոց պատմությունը պատերազմների մի անավարտ Գիրք է, որի թերթերը մարտի դաշտեր են, էջերը՝ ռազմաճակատներ, իսկ տողերը գրված են հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր սուրբ նահատակների արյամբ:
Ցավոք, այդ գրքում, բացի հպարտության ու հաղթանակների էջերից, մենք ունենք և ամոթի ու խայտառակության էջեր:
Ուշադիր ուսումնասիրելով այդ էջերը՝ կտեսնեք, որ մեր հաղթանակները միշտ էլ մեզ պարգևել են խենթերն՝ իրենց հայրենասիրական նվիրումով, ովքեր, առաջինը զգալով ազգի կորստյան վտանգը, զենք են վերցրել, պայքարել, հաղթել և հերոսական պատմություն կերտել:
Այսօր, երբ վտանգված է Սյունիքը, մենք կո՛չ ենք անում մեր սրբազան խենթերին, ովքեր գիտակցում են, որ Սյունիքի կորստով մենք փակելու ենք Հայոց պատմության վերջին էջը, լինել պատրաստ զինվելու և կերտելու մեր հերթական հերոսական էջը՝ թշնամուն վռնդելով Սյունիքից:
"Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան" կուսակցության փոխնախագահ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...