Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ
Հասարակություն

Ի՞նչ խնդիրներ է լուծում Ադրբեջանը վերջին օրերին․մանրամասնում է քաղաքագետը

Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առանցքում թշնամին միանգամից լուծում է մի քանի խնդիր։ Նախ՝ փորձում  է վերահսկողության տակ վերցնել Սյունիքի մարզն ամբողջությամբ և ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Ալիևի այն սպառնալիքը, թե ամեն պահ մենք կարող ենք ուժով պարտադրել, որ հայկական կողմը գործարկի Մեղրիի միջանքցը, կարողանան հեշտությամբ լուծել։ Ասյ մասին «Նիկովիդ-18. ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Թշնամին լուծում է մեկ այլ խնդիր։ Նա ըստ էության լեգիտիմացնում է Խորհրդային միության ժամանակ գծված այն քարտեզները, որոնց առկայության պարագայում Արցախը գծված է Ադրբեջանի կազմում։ Հիմա փաստացի հանրային դիսկուրսը Հայաստանում իշխանությունների թեթև ձեռքով տարվել է այն ուղղությամբ, որ մենք պատասխանատու ենք միայն սովետական այդ քարտեզի Հայաստանի Հանրապետության տարածքի համար, իսկ դրանից հետո ինչ ուզում է թող լինի, մնացածը, ըստ էության, Ադրբեջանի ներքին գործն է»,- հավելեց քաղաքագետը։

Նրա խոսքով Ազգային ժողովի տարբեր պատգամավորները և գործադիր իշխանության տարբեր ներկայացուցիչները մայիսի 12-ին և 13-ին, երբ դեռևս փորձում էին խաբել, թե թշնամու առաջխաղացում չի եղել, արդարացնում էին Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները առաջնագծում։

«Չորրորդ խնդիրը, որ լուծում է Ադրբեջանը, մեր քաղաքացիներին հոգեբանական ճնշման ենթարկելն է։ Զանգեր եմ ստանում, երբ հարցնում են՝ իսկ կարող է մեր հարազատներին Վարդենիսից տարհանենք, Գորիսը անվտա՞նգ է թե՝ չէ, ճանապարհը վերահսկվու՞մ է, թե չի վերահսկվում։ Այսպիսով ստեղծվում է հարցերի մի շարք, որոնք լուրջ խնդիրներ են առաջացնում մեր հանրության համար։ Բոլոր այս հարցերի պատասխանները պաշտոնական Երևանի կողմից դարձյալ չկան, կամ մատուցվում են բարձարձակապես սուտ մեկնաբանություններով,- նշեց Մելիք-Շահնազարյանը։

Ավելին