Ադրբեջանցիները ծեծե՞լ են վարդենիսցիներին. Որևէ մեկը տեղյակ չէ
Քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը գրեց, որ ադրբեջանցիները նորից առաջ են շարժվել դեպի Վարդենիս, այնքան են մոտեցել հայկական բնակավայրին, որ դեմ դիմաց հանդիպել են տեղացիների։ Երբ վարդենիսցիները սկսել են իրենց հետ բանակցել թե այս ուր եք եկել, հետ գնացեք, սա Հայաստանն է, ադրբեջանցիները հակառակն են պնդել և վեճի բռնվելով, ծեծի են ենթարկել վարդենիսցի բնակիչներին։
Analitik.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Վարդենիսի համայնքապետարանից: Մեզ այնտեղից հայտնեցին, որ նման տեղեկատվություն չունեն: Հարցին՝ կարող են արդյո՞ք օգնել կապ հաստատել համայնքապետի հետ, ասացին՝ ոչ:
Մենք փորձեցինք նաև տեղեկություն ստանալ համայնքապետ Արամ Մելքոնյանից, ով հեռախոսազանգին չպատասխանեց:
Ոստիկանությունից մեզ հետ զրույցում ասացին, որ պետք է ճշտել՝ խնդրելով ավելի ուշ զանգահարել:
Մենք կապ հաստատեցինք նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետ: Այստեղից մեզ ասացին, որ պետք է կապ հաստատենք 02 լրատվականի հետ:
Մենք նորից կապ հաստատեցինք Ոստիկանության հետ, որտեղից մեզ ասացին, որ այդ մասին ոչ ահազանգ է եղել, ոչ էլ հաղորդում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...