Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

«Ես ու Նորայրը որոշեցինք, որ նա կլինի Միլայի կնքահայրը»․ Սիլվա Հակոբյանի նոր ֆոտոշարքն ու Սոչի մեկնելու անձնական պատճառը

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է Սոչիում։ Երգչուհին Tert.am Life–ին է տրամադրել նոր ֆոտոշարքն ու պատմել ինչպես դրա, այնպես էլ ամուսնու՝ Նորայրի և դստեր՝ Միլայի հետ Սոչի մեկնելու առիթի, առաջին անգամ ընտանիքով հանգստանալու և փոքրիկի սպասվող մկրտության մասին։

«Սոչի մեկնել էինք Վարսահարդարման արվեստի աշխարհի չեմպիոն Գեորգի Կոտի հրավերով, որը մեր ընտանիքի մտերիմն է։ Նա միշտ ասում էր, որ կլինի մեր երրորդ երեխայի կնքահայրը։ Այդպես էր ասում՝ մտածելով, որ առաջին, երկրորդ երեխայի կնքահայրը բարեկամներից մեկն է լինում, բայց ես ու Նորայրը որոշեցինք, որ նա կլինի մեր աղջկա կնքահայրը։ Կարծում եմ՝ Միլան իրենից շատ բան ունի սովորելու, քանի որ իսկապես շատ լավ մարդ է։ Երբ ասացի իրեն մեր որոշման մասին, շատ էր երջանկացել»,– պատմեց երգչուհին։

Միլան ու ապագա կնքահայրը մինչև այս ծանոթ չէին։ Գեորգիի առաջարկով երգչուհու ընտանիքը 4 օրով մեկնել է Սոչի՝ նախ, որպեսզի նրանք ծանոթանանք, երկրորդ՝ հանգստանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու։

Սիլվան նկատեց, որ դստեր մկրտությունը 1-ամյակին պետք է լիներ, սակայն հետաձգվեց համավարակի պատճառով, հիմա էլ երկրում բարդ իրավիճակ է․ «Բոլորս հասկանում ենք, որ կնունքի համար նպաստավոր իրավիճակ չէ, բայց շատ ենք ուզում, որպեսզի Միլան մկրտվի։ Հուսանք՝ ամեն ինչ կկարգավորվի, մինչև տարեվերջ կփորձենք մկրտել Միլային»։

Միլայի և ապագա կնքահոր ծանոթությունը կայացավ, իսկ մտերմությունը ժամանակ էր պահանջում․ «Միլան դժվարությամբ է մերվում նոր միջավայրին։ Անծանոթ մարդկանց հետ շփվել չի սիրում։ Իր համար նոր միջավայր էր, նոր մարդիկ, սկզբում դժվարությամբ շփվեց, հետո արդեն խաղում էր Գեորգիի, նրա կնոջ, երեխաների հետ, բայց մինչև մերվեց ու իրեն արդեն շատ լավ էր զգում, վերադարձանք տուն»։

Սիլվան պատմեց, որ իրենց 4-օրյա հանգիստը շատ հագեցած ու պոզիտիվ է անցել․ «Գեորգիի և իր ընտանիքի հետ այլ կերպ անհնար է։ Նա ամեն ինչ անում էր, որպեսզի մեր հանգիստը լավ ստացվի, ու դա իրեն հաջողվեց։ Ինձ համար մի քիչ անսովոր էր այնտեղ լինել առանց համերգի։ Առաջին անգամ էի գնում միայն հանգստանալու նպատակով ու ընտանիքիս հետ։ Քանի որ միշտ համերգների եմ եղել, ինձ հետ են եղել նաև հայրս, որը զբաղվել  է պրոդյուսերական հարցերով, մայրս, որը օգնել է ինձ հետնաբեմում»։

Գերոգիի առաջարկով երգչուհին ֆոտոշարք է արել, որին մասնակցել է նաև ամուսինը։ «Լուսանկարները հենց Գեորգին է արել, ոճը ևս ինքն է որոշել։ Հետաքրքիր է, նա այդքան էքսպերիմենտներ է անում, բայց իմ դեպքում միշտ պահում է բնական վիճակս։ Չի ուզում փոխել տեսակս։ Էքսպերիմենտ, իհարկե, արեց, բայց ոչ արտաքնիս հետ։ Ինձ համոզեց նկարվել արծիվն ուսիս։ Ես շատ էի վախենում, բայց, ի վերջո, կարողացավ համոզել ինձ, որ եթե հետաքրքիր մի բան եմ ուզում ստանալ, պիտի համաձայնեմ»,– եզրափակեց երգչուհին։