Ինտրիգը հանգուցալուծվեց
Ներքաղաքական ամենակարևոր ինտրիգներից մեկը հանգուցալուծվեց․ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանը խորհրդարանական արտահերթ ընտրությւոններին կմասնակցի Հայաստանի քաղաքական դաշտի հնաբնակներից մեկի՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ։
Վերջին ամիսներին մամուլը հնարավոր և ահնարին վարկածներ էր առաջադրում, թե ում հետ ընտրություններին կմասնակցի անվանի գործարարը։
Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ու Տիգրան Արզաքանցյանը համաձայնագիր են ստորագրել՝ ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ, իսկ առաջիկայում ՀԴԿ համաժողովը կորոշվի ընտրական ցուցակը։ Արզաքանցյանն ինքն էլ արձանագրում է, որ Արամ Սարգսյանի հետ նախկինում հաջողված համագործակցություն ունեցել է, այսօր էլ մասնակցում է ընտրություններին, քանի որ երկիրը անդունդի եզրին է, ծանր վիճակում։ Տիգրան Արզաքանցյանը եզակիներից է, որ դաշտը սև ու սպիտակի չի բաժանում, նախկիններին ու ներկաներին հրավիրում է քննարկել ու հասկանալ, թե ինչպես փրկել երկիրն աղետից։
Նա ինքն էլ արձանագրում է, որ ստիպված է վերադարձել քաղաքականություն։ 2012թ․ թողնելով պատգամավորի պաշտոնը՝ Արզաքանցյանը զարգացրել է իր բիզնեսը,նոր կապեր ստեղծել, իսկ 44-օրյա պատերազմից հետո այլևս չի կարող մի կողմ քաշվել հարկավոր է գործել։
Տիգրան Արզաքանցյանի և ՀԴԿ ստորագրած հուշագրում արձանագրվել են առաջնային նպատակները՝ պետության անվտանգությունն ապահովումը, հայության համախմբումը, և հատկապես տնտեսական զարգացման հարցը։ Այստեղ է, որ կարևորվում են Տիգրան Արզաքանցյանի կարողությունները, արտերկրում ունեցած գործարար և ընկերական կապերը։ Նա ինքն էլ օրերս հայտարարել էր, թե բազմաթիվ միլիարդատեր ընկերներ ունի, որոնց կարող է շահագրգռել, հրավիրել Հայաստան ներդրումներ անելու, որոնց կարիքը Հայաստանն օդուջրի պես ունի։
Արամ Սահակյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...