Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Վիդեո

Եթե Նիկոլ Փաշինյանն ունի հայրենասիրություն, պետք է ասի՝ «ժողովուրդ ջան, ես չեմ կարող», չոքած ներողություն խնդրի ու ասի՝ «ինձ տարեք դատարան». Վահե Հակոբյան (Տեսանյութ)

Սյունիքում վերսկսվել են բանակցությունները, արդյունքները, սակայն, դեռ պարզ չեն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Իրավիճակը որևէ փոփոխության չի ենթարկվել, ադրբեջանցիները ոնց եկել են, ներխուժել են մեր տարածք, այդպես էլ հիմա իրենք այնտեղ են ու ավելացրել են իրենց զորքի խմբաքանակը», - ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն-ազգանունները նույնիսկ կարելի է նշել», Վահե Հակոբյանն արձագանքեց.

«Թող նշի այդ անունները, մենք էլ կմտածենք ինչպես արձագանքել, այսինքն՝ իրեն միանգամից կմտցնենք դատարան ու չենք թողնի այնտեղից դուրս գա ընդհանրապես»։

Ըստ Հակոբյանի՝ ստացվում է այնպես, որ ով իշխանության ասածներին ընդդիմադիր է, այլ երկրների գործակալ է։

«Իսկ ես իրենց տեղը լինեի՝ գործակալներ ման կգայի իրենց մեջ, իրենք շատ լավ գիտեն՝ ովքեր են ու որ երկրի գործակալներն են», - ասաց նա։

Սյունիքի նախկին մարզպետը պնդեց՝ այս իշխանությունը հա՛մ չի ուզում, հա՛մ էլ չի կարող Սյունիքի հարցը կարգավորել։

«Համոզմունք է, որ իրենք թքած ունեն ազգի վրա, պետության վրա, պետականության վրա, մեր գերիների վրա, ո՞վ է զբաղվում այսօր մեր գերիներով, ո՞վ, ես համոզված եմ, որ իրենք ճիշտ թիվը չգիտեն մեր գերիների։ Այս ապիկարները պետք է վայրկյան առաջ գնան, որ այն մարդիկ, ովքեր ունակ են ճգնաժամային իրավիճակներում որոշումներ կայացնել ու իրականացնել, կարողանան այս փշրանքների վրա կառուցեն ու տրամաբանական կետի բերեն», - նշեց նա։

Վահե Հակոբյանը նշեց՝ բացարձակ անիմաստ է Սյունիքի հարցով մեկ սեղանի շուրջ նստել Նիկոլ Փաշինյանի հետ։

«Որովհետև մեր դիմաց դավաճան է, ապիկար, էլ ի՞նչ ասեմ, այդ մարդու հետ ո՞նց կարելի է նստել, բանակցություններ տանել, եթե ինքը հոգու խորքում ունի տրամաբանություն, հայրենասիրություն, պետք է ասի՝ «ժողովուրդ ջան, ես չեմ կարող», չոքած ներողություն խնդրի ու ասի՝ «ինձ տարեք դատարան», եթե ինքը մարդ է, ոչ թե ինչ-որ սատանա մարդու կերպարով», - ընդգծեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդը։

Նա համաձայն չէ այն դիտարկման հետ, որ չնայած շփման գծում լարվածությանը, այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են պնդել՝ եթե ոչ Նիկոլ Փաշինյանն, ապա ո՞վ։

«Այն ժողովուրդը, որը մինչև հիմա այդպես է մտածում, շատ քիչ զանգված է, մեղմ ասած, կրթություն չունեցող, ինֆորմացիոն կոլապսի մեջ գտնվող մարդիկ են, այսօր ով տառաճանաչ է, ինքը շատ լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանը երկրի չարիքն է ու ինքը չի կարող վերարտադրվել, դա չի լինելու», - նշեց Սյունիքի նախկին մարզպետը։

Վահե Հակոբյանն ընդգծեց՝ համոզված է, որ շուտով ինչ-որ փաստաթղթեր «ջրի երես դուրս կգան», համաձայն որոնց՝ էլի ինչ-որ տարածքներ են պատրաստվում զիջել։

«Ես համոզված եմ՝ Սյունիքի այս դեպքերը ասիմետրիկ Ադրբեջանի քայլն է, որպեսզի ինքը (նկատի ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին-հեղ.), միգուցե, խոսք տվածները հիմա ի կատար անի», - ասաց Հակոբյանը։

Վահե Հակոբյանը նշեց՝ իշխանությունն այնքան է Սյունիքի հարցով ժամանակը բաց թողել, որ հիմա պետք է կոնկրետ քայլերով լուծեն խնդիրը, ինչում մեծ է լինելու Ռուսաստանի դերը։

Հարցազրույցից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանական կողմն այսօր բանակցություններին չի ներկայացել: