Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան

«Երբ Լոռուց եկա Երևան, շատ միամիտ էի ու վստահող, հիմա՝ ոչ»․ Իննա Խոջամիրյանը՝ նոր դերի, ոճային փոփոխության և առաջին անգամ «Շանթի» սահմաններից դուրս գալու մասին

«Նոր Հայաստան» հեռուստաընկերության համար նկարահանվող «Կհանդիպենք անտառի տնակում» նոր հեռուստանախագծի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Դերասանական կազմն այս օրերին Լոռում է, որտեղ իրականացվում են նախագծի նկարահանումները։

24 մասանոց սերիալի հերոսուհուն՝ Լուսինեին, մարմնավորում է դերասանուհի Իննա Խոջամիրյանը, վերջինս նոր կերպարի աշխատանքին անցավ «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումների ավարտից անմիջապես հետո։ Իննան գործունեության ամբողջ ընթացքում առաջին անգամ է դուրս եկել «Շանթ» հեռուստաընկերության սահմաններից և նկարահանվում այլ ալիքի նախագծում։ Այս և այլ հետաքրքիր դրվագների մասին Tert.am Life–ը զրուցել է դերասանուհու հետ։

Դերասանուհին առաջին անգամ է աշխատում ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանի հետ։ Ասում է՝ բավականին հեշտ են լեզու գտել իրար հետ:

Իննան նկատեց, որ նոր հերոսուհին իրենից շատ տարբեր է․ «Գունեղ կերպար է: Էքսցենտրիկ աղջիկ է: Ինձ շատ հետաքրքիր է, բոլորովին նման եզրեր չունենք: Մի ամբողջ գունապնակ է. սցենարիստը վառ արտահայտված գույն է տվել կերպարին, ռեժիսորը երանգներ է ավելացնում, ես էլ իմ ակցենտն եմ ավելացնում: Պատմությունն էլ է գեղեցիկ, բացի դրանից խորքային մեծ ասելիք ունի արժեքների, սոցիալական տարբերությունների, տեսակների մասին: Մնացածը ժամանակին պարզ կլինի. կարծում եմ՝ ոչ շատ հեռու ապագայում եթերում կլինենք»:

Այս դերը մարմնավորելու համար Իննան ոճային փոփոխություն է արել՝ փոխելով սանրվածքը։ «Ոճային փոփոխությունների հարցը երկար քննարկել ենք ռեժիսորի հետ: Ես միշտ կողմ եմ փոփոխությունների: Փոփոխության մի քանի տարբերակ ունեինք, շատ հեշտ ընդհանուր հայտարարի եկանք»,– ասաց նա։

Իննան և գլխավոր խաղընկերը՝ Բեն Ավետիսյանը, պետք է զույգի խաղային դեռևս «Երկուսով» հեռուստասերիալում, սակայն Բենը լքեց նախագիծը։ Կրկին փորձեցին այս անգամ:) Նոր կազմած զույգի մասին դերասանուհին ասաց․ «Կարծում եմ՝ հաջող տանդեմ է: Բենի հետ բավականին հեշտ է աշխատել: Մնացածը կարող ենք եթերից ու հանդիսատեսի արձագանքից դատել»:

Այս  անձնակազմի հետ դերասանուհին քնում և արթնանում է, քանի որ բոլորով տեղափոխվել են Լոռի, որտեղ կայանում են նկարահանումները։ Իննայի համար, կազմի մեծ մասը, սակայն, նոր չէ․այստեղ շատերն «Էլենի օրագրից» են, որը նրա համար առանձնահատուկ նշանակություն ուներ։

«Անձնակազմի մեծ մասն «Էլենի օրագրից» է՝ այստեղ են իմ ընկերները, որոնց հետ դադարել ենք աշխատել հանգամանքների բերումով, բայց ովքեր ինձ հոգեհարազատ մարդիկ են։ Միասին աշխատելու կարոտի զգացում կար: Էլ չեմ ասում նոստալգիայի մասին... հաճախ ենք հիշում «Էլենի օրագրի» նկարահանումներից մեր զավեշտալի դեպքերը»,– ասաց նա։

Իննայի կերպարը Երևանից է գնում մարզ, ժամանակին դերասանուհին հակառակի միջով է անցել։ Նա ծնվել է Տաշիր քաղաքում, դպրոցն ավարտել է Ստեփանավանում, որից հետո տեղափոխվել Երևան: Հիշում է՝ ինչպիսին էր ինքը, երբ նոր էր եկել։ «Շատ միամիտ էի, դյուրահավատ, վստահող: Հիմա դրանցից ոչ մեկը, բայց արդյունքում նույն մարդն եմ»,– նկատեց նա։

Լոռեցի դերասանուհին դեռ չի հասցրել վայելել հայրենի Լոռվա բնությունը․ «Շնչելու ժամանակ չեմ ունենում: Սեղմ ժամկետներ կան, որի սահմաններում պիտի ավարտին հասցնենք նախագիծը. 24 մասից է բաղկացած: Այդ իսկ պատճառով վաղ առավոտից մինչև կեսգիշերն անց աշխատում եմ (չնայած բոլոր նկարահանումներն էլ նման գրաֆիկ ունեն): Բայց պահ եմ ման գալիս ազատ 1 ժամ ունենալ, թավալվել խոտերի մեջ, ձուլվել, երազել, հիշել: Լոռին իմ կյանքի լավագույն պահերն է ամփոփում. ես օր ծերության էլ վերադառնամ այստեղ, միևնույն է, մանուկ եմ»։

Իննան նոր նախագծում սկսեց նկարահանվել «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումերի ավարտից անմիջապես հետո։ Դերասանուհին գրեթե դադարներ չի ունենում։ Հարցին՝ որքանո՞վ է բարդանում աշխատանքը, որպեսզի մարդիկ չհոգնեն իրենից, նա պատասխանեց․ «Իմ աշխատանքը հենց այդ հարցն է բարդացնում: Հեռուստադիտողին հոգնեցրե՞լ ես, թե՝ ոչ` առաջինը միանգամից հասկանում է պրոդյուսերը: Իմ պրոդյուսերը առավել, քան օբյեկտիվ ու պրոֆեսիոնալ է այդ հարցում, եթե եթերում եմ, ուրեմն ասելիք ունեմ»:

Իր գործունեության պատմության մեջ առաջին անգամ Իննան հեռուստաընկերություն է փոխում՝ նա միշտ փորձել է դուրս չգալ «Շանթի» սահմաններից, անգամ, կարանտինային ու հետպատերազմական վերադասավորումների պայմաններում։ Այս փոփոխությունը շատերի համար զարմանալի էր, Իննայից հետաքրքրվեցինք, թե ինչպես ստացվեց այն։ «Պատմական է հնչում, ինչ խոսք։) Այո, սա իմ գործունեության 5 տարվա ընթացքում առաջին քայլն էր «Շանթից» դուրս: Այն տեղի է ունեցել փոխհամաձայնության, առողջ քննարկումների և պայմանավորվածության հիման վրա: Ցանկացած պարագայում, երբեք չպիտի մոռանաս՝ որտեղից ես սկսել»,– եզրափակեց դերասանուհին։

Ավելին