Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Վիդեո

Տեսանյութ. Հանրությունը պատրաստ է երկրի ղեկը հանձնել պատերազմի իրական մասնակցին

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գործող իշխանության քարոզիչները ջանք ու եռանդ չեն խնայում՝ համոզելու՝ իբր Փաշինյանի վարկանիշը բարձր է մնում, և նա է հաղթելու խորհրդարանական արտահերթ ընտրություններում։ 
Ի հեճուկս պետական քարոզչամեքենայի, արձանագրենք, որ մեր ժողովուրդը չի կորցրել իր լավագույն արժեքները, շարունակում է թացը զատել չորից, ճիշտը՝ սխալից, հայրենանվեր զավակին՝ մորթապաշտ վախկոտից։ 

Արտահերթ ընտրությունների օրվանից մեկ ամիս առաջ Pressmedia.am լրատվական կայքը սոցհարցման միջոցով պարզել է, թե քաղաքական գործիչներից ով հասարակական որչափ աջակցություն ունի, և ում կտա ընտրողն իր ձայնը։ Ցավալի է, որ հարցվածների որոշ մասը՝ 25,54 տոկոսը դեռ մնացել է փաշինյանական քարոզի տակ (հարցումն անցկացվել է Սյունիքի և Գեղարքունիքի դեպքերից առաջ, իսկ այդ դեպքերը շեշտակի նվազեցրել են իշխանության վարկանիշը)։ Հարցվածների 1,08 տոկոսը պատրաստ է քվեարկել առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի, 9,23 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի, 1,08 տոկոսը Սերժ Սարգսյանի օգտին։ Այս հարցման յուրօրինակությունն այն է, որ 38,04 տոկոսը պատրաստ է քվեարկել այն թեկնածուի օգտին, ով անձամբ մասնակցել է 44-օրյա պատերազմին, ունի պետական կառավարման փորձ և երբեք չի եղել կոռուպցիայի մեջ։

Հուսադրող է, որ հանրության մեծ մասը գտնում է, թե պատերազմին մասնակցած անձը կարող է լինել երկրի ղեկավար։ Պատերազմի բովով անցած, մահը տեսած, հանուն իր Երկրի ու Պետության արյուն հեղած ազատամարտիկը չի կարող դավաճանել, ստել, կեղծել։ 

Արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերում շատ կան անձինք, որոնք մասնակցել են պատերազմին, բայց թերևս միայն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ու նրա առաջնորդ Խաչիկ Ասրյանն են, որ առաջինից մինչև վերջին օրը զենքերը ձեռքներին մարտնչել են թշնամու դեմ։ Ավելին, Խաչիկ Ասրյանը արցախյան երեք պատերազմների մասնակից է, եղել է բարձրաստիճան պետական պաշտոնյա, ով երբեք չի արատավորել իր անունը կոռուպցիոն սկանդալներով, ունի պետական կառավարման լուրջ փորձ։ 
Ահա այստեղ է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը շահեկանորեն տարբերվում է մյուս քաղաքական ուժերից։ Հանրությունը պիտի իմանա, թե ում է տալիս իր քվեն։ Մեկ անգամ սխալվելուց հետո երկրորդը ճակատագրական է լինելու։

Կարեն Ավագյան