Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

«Նույնիսկ հղիության շրջանում զգում էի նրա և Վահանի կապը». Վահան Միրաքյանի և Ռուզաննա Մանուչարյանի դստեր առաջին լուսանկարներն ու ակնհայտ նմանությունը հայրիկին

Դերասան-ամուսիններ Վահան Միրաքյանի և Ռուզաննա Մանուչարյանի դուստրը՝ Վիկտորիան, այսօր դարձել է 2 ամսական, ինչի առթիվ նորաթուխ մայրիկը որոշել է ցույց տալ երեխայի դեմքը:

Tert.am Life-ի հետ զրույցում Ռուզաննան խոսել է որոշման, փոքրիկի և հետծննդաբերական բարդ շրջանը հաղթահարելու մասին:

Դերասանուհու խոսքով՝ ամեն ամիս նշում են երեխայի ծնունդը, բայց հատուկ չեն պատրաստվում: «Գալիս է այդ օրը, նա նվերներ է ստանում, այս անգամ նվերներ է ստացել հայրիկից, տատիկ-պապիկից: Բալիկս հրաշք է, ես չէի կարծում, որ այսքան զգացմունքային մարդ եմ: Նայում եմ երեխայիս ու ուզում եմ երջանկությունից լացել, մտածում եմ՝ ո՞ւր էր նա: Այս երկու ամսվա ընթացքում կային նաև բարդություններ, որոնք հաղթահարեցինք, դրանք կապված էին իմ ֆիզիկական վիճակի, ծննդաբերությունից հետո վերականգնողական փուլի հետ: Բայց ամեն ինչ անցյալում է, բարդ փուլը հաղթահարել ենք, ոչ մի վայրկյան չեմ դժգոհել կամ հուսահատվել, գիտեի, որ անցողիկ շրջան է»,- ասաց նա:

Փոքրիկի 2 ամսականի օրը Ռուզաննան որոշել է ցույց տալ նրա դեմքը: Մայրիկը նկատեց, որ հենց այս պահին էլ ձեռքերը դողում են, կարծես, սրտի մի մասը բացի հանրության առջև:

«Իհարկե, քննադատություններից չեմ վախենում, մարդիկ կգտնվեն, որ նաև կքննադատեն, բայց Վիկտորիան նրբիկ է, տանը նրան հենց այդպես էլ անվանում ենք: Այնքան հետաքրքիր է ժպտում, այդ ամենը հետևորդներին ցույց չտալը ծնողական էգոիզմ կլիներ: Արձագանքներից շատ ուրախացա, օրս տոն դարձավ, որովհետև բոլորն անձնական նամակներ, մեկնաբանություններ են գրում, հաճելի է շատ: Երբ Վիկտորիայի հասցեին լավ խոսքեր են ասում, ինձ ավելի լավ եմ զգում, քան երբ իմ հասցեին են ասում: Երբ մարդիկ բալիկիս տեսնում են, նախ նրան են մոտենում, սիրում, հետո միայն հիշում, որ ինձ դեռ չեն բարևել, ես միայն ուրախ եմ դրա համար»,- պատմեց նա:

Ըստ Ռուզաննայի՝ բոլորն են նկատում, որ փոքրիկ Վիկտորիան հայրիկի կրկնօրինակն է: «Ով տեսնում է մեր բալիկին, ասում է, որ նման է Վահանին: Խոսքը ոչ միայն արտաքին ակնհայտ նմանության, այլև ռեակցիաների, շարժուձևի մասին է՝ չնայած Վիկտորիան դեռ շատ փոքր է: Նույնիսկ հղիության շրջանում զգում էի նրա և Վահանի կապը, վստահ էի, որ «հայրիկի աղջիկն» է լինելու: Քիչ մարդիկ են ասել, որ մի փոքր նմանություն էլ ինձ ունի, կարծես, փոքրիկ Վահանը լինի,– ասաց նա ու հավելեց, որ աղջնակն արթնանալուն պես պահանջում է, որ իրենով զբաղվեն,–այսօր առավոտյան 8-ին արթնացել էր ու ուզում էր հենց հայրիկի հետ խաղալ: Միշտ մայրիկիս հարցնում եմ՝ իրոք գեղեցի՞կ է, թե՞ իմ երեխան է, այդ պատճառով ինձ համար լավն է երևում: Բայց իրականում Վիկտորիան ավելի քաղցր բալիկ է»: 

Ավելին