Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Պատմության հերոսական էջերը. Սարդարապատի հերոսամարտը և պատմական նշանակությունը

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մայիսյան հերոսամարտերը և դրանց պատմական նշանակությունը» թեմայով քննարկում։ Կլոր սեղան հանդիպումը կազմակերպվել էր «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային» թանգարանի հետ։

«Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի հերոսական մարտերից է, կասեցվել է թուրքական զորքի հարձակումը Հայաստանի վրա։ Միասնականության ու արիության շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ հաղթել Սարդարապատում և վերականգնել հայոց պետականությունը, 1918թ. մայիսի 28-ին հռչակելով Հայաստանի Հանրապետությունը։ Կլոր սեղան քննարկման ընթացքում ներկայացվեցին քիչ հայտնի փաստեր հայ մասնակիցների մասին, որոնք հետագայում դարձել են խորհրդային հայտնի զորապետեր, գիտության ու արվեստի գործիչներ, ինչպես նաև ռուս զինվորների ու սպաների մասին, ովքեր քաջաբար մասնակցել են մարտերին»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» ՄՄԳԿ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Բացմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցան  Արմավիրի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Թովմասյանը և Ա. Միկոյանի անվան Արմավիրի սահմանապահ զորամասի ղեկավար Սերգեյ Վլասովը։ Միջոցառումը վարում էր Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Կլոր սեղանին զեկույցներով ներկայացան պատմաբան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի և Հայոց ազգագարության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն, պ.գ.թ., Կարեն Փահլևանյանը, թանգա­րանի տնօրենի տեղակալ, ազգագրա­գետ  պ.գ.թ., Սվետլանա Պողոսյանը,  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշ­խարհային պատմության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պ.գ.դ., Խաչատուր Ստեփանյանը, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ պ.գ,դ, Ստեփան Ստեփանյանը և այլ պատմաբաններ ու ազգագրագետներ։  

Մինչև քննարկումը մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մոտ։