Հայաստանում կրթությունը պետք է լինի մատչելի և հասանելի բոլորի համար. Գագիկ Ծառուկյան
Armine Hakobyan-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ժամանակակից աշխարհում կրթության դերն օրըստօրե մեծանում է: Արդեն իսկ երկար ժամանակ է ինչ անցում ենք կատարել դեպի տեղեկատվական հասարակություն, որտեղ գործում են նոր կանոններ և տեղի են ունենում արագընթաց փոփոխություններ: Աշխարհն այսօր ապրում է քսանմեկերորդ դարը: Այսօրվա սերունդը ժառանգել է իրենց պապերի ստեղծած հոգևոր ու նյութական արժեքները, քաղաքակրթության ողջ գանձարանը: Բայց եթե որևէ սերունդ կանգ առնի այդ առաջընթացի ճանապարհին, դա կլինի կյանքի ու աշխարհի վերջը. չէ՞ որ հողագունդն էլ ապրում է շարժման մեջ:Եվ այսօր, առավել քան երբևիցե, կարևորվում է կրթության դերը: Եվ Գագիկ Ծառուկյանը այն եզակի մարդկանցից է, ով հասկացել է կրթության կարևորությունը. Եվ նա վստահաբար բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ հայ երիտասարդները ևս գտնվում են համաշխարհային քաղաքակրթության ուղեծրի մեջ: Կանգ առնել` նշանակում է դուրս մնալ այդ ուղեծրից:
Ցանկացած երկրի հիմքը հզոր է, երբ հզոր է մտավոր ներուժով և զորեղ է ֆիզիկապես. կրթությունը ապահովում է մեր հոգևոր արժեքները, իսկ բանակը` մեր ազգի ֆիզիկական գոյությունը: Քանի որ մեր երկիրը չունի բնական ռեսուրսներ, երկրի հզորության հիմքը պետք է դառնա կրթված ու գրագետ մարդը, որի մասին էլ բազմիցս անգամ նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և կոչ է անում բոլորր սրտացավ ու բանիմաց մարդկանց միասնաբար շարունակել ժամանակակից դպրոցի կերտումը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան