Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Անջելինա Ջոլին նոր դատական հայց է ներկայացրել՝ պնդելով, որ իր և Փիթի երեխաների խնամակալության գործով դատավորը «կողմնակալ է և իր երեխաներին թույլ չի տալիս ցուցմունք տալ» (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին քննադատել է իր և դերասան Բրեդ Փիթի երեխաների խնամակալության գործով դատավորին՝ հայտարարելով, որ վերջինս «կողմնակալ է և իր երեխաներին թույլ չի տալիս ցուցմունք տալ», հաղորդում է The Guardian-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ Ջոլին, որը ցանկանում է հասնել իր երեխաների խնամակալության գործով դատավոր Ջոն Օդերկիրկի որակազրկմանը, նոր դատական հայց է ներկայացրել՝ պնդելով, որ դատավորը «նախքան որոշում կայացնելը հրաժարվել է լսել իր երեխաների ցուցմունքները, որոնք կարող էին բխել իրենց իսկ անվտանգությունից և բարեկեցությունից»։

«Դատավոր Օդերկիրկը Ջոլիին մերժել է արդար դատաքննության հարցում՝ անօրինական կերպով բացառելով նրա ապացույցները, որոնք առնչություն ունեն երեխաների առողջության, անվտանգության և բարեկեցության հետ»,- ասված է Ջոլիի փաստաբանների կողմից Կալիֆորնիայի վերաքննիչ դատարան ներկայացված դատական հայցում։

Նոր հայցում նաև նշվում է, որ անչափահաս դեռահասների ցուցմունքները չլսելու մասին դատավորի որոշումը հակասում է Կալիֆորնիայի օրենսգրքին, որտեղ նշվում՝ «14-ից բարձր տարիքի երեխաներին թույլատրվում է ցուցմունք տալ, եթե դա կամավոր է»։

Ընդ որում, ի պատասխան Ջոլիի հայցի՝ Փիթի փաստաբանները հայտարարել են՝ «Օդերկիրկը վերջին վեց ամիսների ընթացքում մանրակրկիտ, արդար և ծավալուն դատավարություն է անցկացրել»։

Նշենք, որ դերասանները բաժանվել են 2016 թվականին։ Զույգի որդեգիր որդու՝ Մեդոքսի և Բրեդ Փիթի միջև տեղի ունեցած ենթադրյալ վեճը, ինչպես հայտնում էին աղբյուրները, լցրել է 45-ամյա Ջոլիի համբերության բաժակը, ինչից հետո դերասանուհին ապահարզանի հարց է ներկայացրել դատարան։ Դրանից հետո զույգը սկսել է իրենց 6 երեխաների խնամքի համար դատական հայցեր ներկայացնել։ Փիթը ցանկանում է խնամակալության հավասար իրավունքներ ունենալ, մինչդեռ Ջոլին դեմ է դրան։

Angelina Jolie Offers to Testify Against Brad Pitt in Divorce, and He's  “Devastated” | Vanity FairAs a quarter of parents continue to home-school even after lockdown, we  look at 10 celebrities who are teaching their kids at home - Daily RecordAngelina Jolie, Brad Pitt Okay With 'Traditional Schooling' For Their KidsHow Many Kids Do Angelina Jolie and Brad Pitt Have? | POPSUGAR Family