Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Ինչ պետք է իմանալ ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը ստանալուց առաջ, ստանալիս և ստանալուց հետո

Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ արդեն իսկ ապահով պատվաստվել են ՔՈՎԻԴ-19-ի դեմ՝ մեզ ևս մեկ քայլով մոտեցնելով այն պահին, երբ կսկսենք ավելի շատ զբաղվել մեր սիրած հետաքրքրություններով, լինել սիրելի մարդկանց հետ: Շատերի համար ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը շուտ հասանելի չի լինի, ոմանք էլ, բնականաբար, հարցեր ունեն պատվաստման գործընթացի, ինչպես նաև այն մասին, թե ինչ պետք է արվի, երբ իրենց հերթը հասնի:

  Մենք խոսել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահական մասնագետների հետ՝ պատվաստման գործընթացի մասին, ինչպես նաև, ստանալու հուշումներ այն մասին, թե ինչ կարող եք անել նախքան պատվաստումը, դրա ընթացքում և դրանից հետո: Օգտակար հղումներ.

>> Տարածված հարցեր ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերի մասին՝ դրանց պատասխաններով

>> Ինչպես են աշխատում պատվաստանյութերը Նախքան պատվաստումը Ինքներդ ուսումնասիրեք հարցը: Առցանց տիրույթում պատվաստանյութերի մասին մեծ ծավալի ապատեղեկատվություն կա, ուստի, կարևոր է՝ տեղեկատվությունը մշտապես ստանալ այնպիսի հավաստի աղբյուրներից, ինչպիսիք են՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն: Եթե հարցեր ունեք ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութ ստանալ-չստանալու մասին, ապա զրուցեք ձեր բժշկի հետ: Հետևյալ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ներկայումս չպետք է ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութ ստանան՝ հնարավոր որևէ վնասակար ազդեցությունից խուսափելու համար.

  եթե ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութի բաղադրատարրերից որևէ մեկից երբևէ ալերգիկ ռեակցիա եք ունեցել.եթե ներկա պահին վատառողջ եք կամ ձեզ մոտ առկա են ՔՈՎԻԴ-19-ի ախտանշաններ (թեև առողջանալուն պես և ձեր բժշկի թույլտվությամբ կարող եք պատվաստվել):  

Զրուցեք ձեր բժշկի հետ: Եթե երբևէ ծանր ալերգիկ ռեակցիա եք ունեցել որևէ պատվաստանյութից կամ եթե հարցեր ունեք այն դեղորայքի մասին, որը ստանում եք, ապա նախքան պատվաստման այցը զրուցեք ձեզ առողջապահական ծառայություն մատուցողի հետ:  

Հոգ տարեք ինքներդ ձեր մասին: Գիշերը լավ հանգստացեք և նախքան պատվաստումը բավականաչափ հեղուկ ընդունեք, որպեսզի օրվա ընթացքում ձեզ լավ զգաք:  

Պատվաստվելու ընթացքում

Պահպանեք անվտանգության կանոնները: Պատվաստման վայրում անպայման հետևեք նախազգուշական միջոցներին, ինչպիսիք են, օրինակ, սպասասրահում ֆիզիկական հեռավորությունը պահպանելը, դիմակ կրելը:   Խոսեք. Առողջապահության ոլորտի մասնագետին տեղեկացրեք առողջական այնպիսի խնդիրների մասին, որոնք նախազգուշական միջոցներ են ենթադրում, ինչպիսիք են հղիությունը կամ թուլացած իմունային համակարգը:

  Պահպանեք անհրաժեշտ տեղեկությունները: Ձեզ պետք է պատվաստման քարտ տրամադրեն, որում պետք է նշված լինի, թե ՔՈՎԻԴ-19-ի ինչ պատվաստանյութ եք ստացել, երբ և որտեղ եք ստացել: Անպայման պահպանեք այդ քարտը: Հետագայում այն կարող է պետք գալ:  

Պատվաստվելուց հետո

Մնացեք հսկողության ներքո: Առողջապահության ոլորտի աշխատողը պետք է պատվաստումից հետո շուրջ 15 րոպե հսկի ձեզ՝ հավաստիանալու համար, որ ձեզ մոտ անմիջական որևէ ռեակցիա չկա: Այդուհանդերձ, ծանր առողջական ռեակցիաներ ծայրահեղ հազվադեպ են ի հայտ գալիս: Պատրաստ եղեք որոշ կողմնակի ազդեցության: Պատվաստանյութերը նախատեսված են ձեզ իմունիտետ հաղորդելու համար՝ առանց հիվանդությամբ վարակվելու վտանգի: Թեև իմունիտետի ձևավորումը, սովորաբար, կարող է չուղեկցվել կողմնակի ազդեցությամբ, հաճախ է պատահում, որ ի հայտ են գալիս թույլից միջին աստիճանի կողմնակի ազդեցություններ, որոնք առանց որևէ միջամտության անցնում են մի քանի օրում:  

Ստորև թվարկված են պատվաստումից հետո ի հայտ եկող թեթևից միջին աստիճանի մի շարք կողմնակի ազդեցություններ. ձեռքի ցավ՝ պատվաստման տեղում.թեթևակի ջերմություն.թուլություն.գլխացավեր.մկանային ցավեր կամ հոդացավեր.դողէրոցք.փորլուծություն: Եթե որևէ սիմպտոմ շարունակվում է մեկ-երկու օրից ավելի, կամ եթե ձեզ մոտ ի հայտ է գալիս ավելի ծանր ռեակցիա, ապա անհապաղ կապվեք ձեզ առողջապահական ծառայություն մատուցողի հետ:  

Համբերատար եղեք: Իմունիտետի ձևավորումը ժամանակ է պահանջում: Դուք կհամարվեք լիարժեք պատվաստված՝ ՔՈՎԻԴ-19-ի Pfizer-BioNtech կամ Moderna պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց երկու շաբաթ անց կամ ՔՈՎԻԴ-19-ի AstraZeneca պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց 15 օր անց, կամ ՔՈՎԻԴ-19-ի J&J/Janssen պատվաստանյութի եզակի չափաբաժինը ստանալուց երկու շաբաթ անց:  

Պահպանեք ձեր և այլոց ապահովությունը: Թեև այս պատվաստանյութերը ապացուցել են ՔՈՎԻԴ-19-ի հարուցած լուրջ հիվանդությունից մարդկանց պաշտպանելու բարձր արդյունավետությունը, մենք դեռևս ուսումնասիրում ենք, թե պատվաստված անձը որքանով կարող է շարունակել վիրուսի տարածումը՝ անգամ առանց սիմպտոմների: 

Ավելին