Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Վերիշեն ու Ակներ գյուղերի բնակիչների սոցիալական իրավունքների բարելավման առաջարկներ եմ ներկայացրել Կառավարություն. Արման Թաթոյան

Վերիշեն ու Ակներ գյուղերի բնակիչների սոցիալական իրավունքների բարելավման առաջարկներ եմ ներկայացրել Կառավարություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Նախ, Կառավարությանն առաջարկել եմ Վերիշեն ու Ակներ գյուղերը ներառել սահմանամերձ համայնքների ցանկում:

Գրավոր ներկայացված հիմնավորումներում հաշվի են առնվել Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերում բնակիչների և համայնքի ղեկավարի հետ մայիսի 14-ի մեր քննարկումների արդյունքները:

Այս հարցը հատկապես արդիական է` հաշվի առնելով ադրբեջակական զինված ուժերի անօրինական ներխուժումը ՀՀ Սև լճի տարածք` Վերիշեն ու Ակներ գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև նրանց կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ու դրանք վտանգող պարբերական սադրանքները:

Նշվածից բացի, Ակների բնակիչները բարձրացրել են կարևոր հարց այն մասին, որ գյուղի մոտ 150 բնակիչներ չեն օգտվում իրենց պատկանող հողի օգտագործման համար սահմանված արտոնություններից միայն այն պատճառով, որ իրենք սահմանամերձ ճանաչված բնակավայրի բնակիչ չեն, թեև այդ հողերը 2012 թվականից գտնվում են սահմանամերձ ճանաչված Քարահունջ գյուղական բնակավայրի վարչական տարածքում: Խոսքն արոտավայրերի և խոտհարքների մասին է:

Ստացվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի շահառու ճանաչվելու համար դիտարկվում է տվյալ բնակավայրի բնակիչ լինելը: Մինչդեռ, կան սոցիալական արտոնություններ, որոնք իրենց բնույթով տրվում են տվյալ բնակավայրի վարչական սահմաններում գործունեություն իրականացնելու համար, որի նպատակն այդ գործունեությունների (հողերի մշակում, տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպում, առևտրի օբյեկտների միջոցով առևտրի իրականացում և այլն) խթանումն է, հարկերից ազատումը:

Ուստի, այս հարցը նույնպես ներկայացվել է ՀՀ կառավարությանը և առաջարկվել Ակներ գյուղի այն բնակիչներին, որոնք 2012 թվականից օգտվում են սահմանամերձ ճանաչված Քարահունջ գյուղական բնակավայրի վարչական տարածքի արոտավայրերից ու խոտհարքերից, տրամադրել արտոնություններ, մինչև Ակները սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելը:

Այս հարցերը Մարդու իրավունքների պաշտպանին առանձին ներկայացրել է նաև Գորիս խոշորացված համայնքի ղեկավարը»: