5 կենցաղային աշխատանք, որոնցով զբաղվել հղիներին կտրականապես արգելվում է
Տան մաքրությունը կյանքում ամենագլխավորը չէ։ Ապագա մայրիկների մոտ անվերահսկելի ցանկություն է լինում մինչև փոքրիկի ծնվելը տունը կատարելապես փայլեցնելու:
Տնային այս աշխատանքները կատարելիս պետք է հղիներն ուշադրություն դարձնեն նրան, որ որոշակի գործեր ուղղակի վտանգավոր են նրանց համար:
Լոգասենյակի մաքրություն
Բոլորս էլ գիտենք, որ հնարավոր չէ այս դեպքում խուսափել քիմիական նյութերի գործածումից, որի սուր հոտն ուղղակի հակացուցված է հղիներին: Առհասարակ, հղիները պետք շարժվեն հետևյալ կարգախոսով. փախչել այնտեղից, որտեղ հաճելի չի բուրում:
Փոշեկուլով մաքրությունը
Հղիների մեծ մասը բողոքում է մեջքի ցավից, իշիասից փոշեկուլով մաքրություն անելու պատճառով: Այն գործողությունները, որոնց ընթացքում դուք կռանում եք, վնասակար են:
Լվացք
Վաղաժամ ծննդաբերությունների հիմնական պատճառներից մեկը հաճախ լինում է լվացք անելը:
Ծննդաբերությունից հետո դուք դեռ կհասցնեք շատ-շատ լվացք անել, բայց մինչ այդ թող ուրիշներն անեն: Կռանալիս և զամբյուղի սպիտակեղենը բարձրացնելիս մեջքի լարվածություն է առաջանում:
Ընտանի կենդանիների խնամք
Այս ընթացքում պետք է խնդրել տան մյուս անդամներին զբաղվել նրանցով կամ էլ ծայրահեղ դեպքում կրել ձեռնոցներ կեղտի համար նախատեսված արկղի հետ առնչվելիս:
Ծանր իրեր բարձրացնելը
Երեխայի աճի հետ արդեն իսկ ծանրաբեռնվում է հղիի մեջքը. ծանր իրեր բարձրացնելը լրացուցիչ անհարկի ծանրաբեռնվածություն է: Ձեր բժիշկը կասի՝ մինչև որքան քաշն է թույլատրելի վերցնել:
Առաստաղի և վարագույրների մաքրություն
Երբեք չի կարելի բարձրանալ սեղանի կամ աթոռի վրա անգամ լամպ փոխելու նպատակով. նմանատիպ աշխատանքներ անելիս հղիները հաճախ են կորցնում ծանրության կենտրոնը, որի պատճառով էլ մեծանում է ընկնելու հավանականությունը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի