ԹԵՍՏ. Ընտրեք ամենագեղեցիկ կոջն և իմացեք ձեր բնավորության որ գիծն է գրավում տղամարդկանց
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին միշտ էլ հետաքրքիր է, թե ինչպես է կարելի գրավել տղամարդկանց: Յուրաքանչյուր կին իր յուրահատուկ հմայքն ունի, որով նա գրավում է հակառակ սեռին: Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչն է ձեր մեջ դուր գալիս տղամարդկանց: Դրա համար բավական է անցնեք այս թեստը, որն այսօր ներկայացնում է Positive-ը:
Պարզապես նայեք նկարներին և ինտուիցիայով ընտրեք դրանցից մեկն ու մեկը:
1. «Վամպ» կերպար
Այն աղջիկները, որոնք ընտրում են այս կերպարը, իրականում շատ հանգիստ են: Հենց իրենց հանգիստ բնույթով են նրանք գրավում տղամարդկանց: Համեստությունը ձեր զենքն է: Դուք կգրավեք այն տղամարդկանց, որոնք ձգտում են պաշտպանել ձեզ: Դուք կլինեք այն փխրուն լեդին, որի կողքին միշտ կլինի խիզախ արքայազնը:
2. «Ժամանակակից քանթրի» կերպար
Դուք շփվող եք, հեշտությամբ եք լեզու գտնում մարդկանց հետ: Դուք իսկական հոգեբան եք, գիտեք, ինչպես շահել ցանկացած տղամարդու սիրտը: Ձեզ միշտ կշրջապատեն այն տղամարդիկ, որոնք ուզում են, որ իրենց հասկանան ու լսեն: Նրանք իրենց սիրտը միայն ձեզ մոտ կբացեն:
3. «Ռոմանտիկ» կերպար
Դուք թեթև եք և գրավիչ: Ձեր նման աղջիկներին սիրահարվում են առաջին հայացքից: Դուք իսկական մուսա եք, որը ոգեշնչում է տղամարդուն համարձակ և գեղեցիկ քայլերի:
4. «Էլեգանտ» կերպար
Դուք տեղով ինտելիգենտություն եք: Կարողանում եք արժանավայել ձեզ պահել ցանկացած միջավայրում: Ձեզ հետ միշտ կարելի է ցանկացած թեմայով զրուցել: Դուք զարգացած եք և շատ բարի: Ոմանց դուք կարող եք «Սառցե Թագուհի» թվակ, բայց գործարարներն ու բարձր դիրք ունեցող տղամարդիկ ձեզ համար կխենթանան:
5. «Ամենօրյա» կերպար
Դուք հենց այն աղջիկն եք, որը գրավում է իր պարզությամբ: Այսպիսի աղջիկներից ամենալավ տնտեսուհիներն ու կանայք են ստացվում: Հենց դա են ձեր մեջ գնահատում տղամարդիկ: Տղամարդը ձեզ ձեռքերի վրա կտանի միայն նրա համար, որ դուք ամբողջովին տրված եք ընտանեկան օջախին:




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը