Զապորոժիեի հայ համայնքն անակնկալ է մատուցել «Նարեկ» դպրոցի սաներին
Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի և նրա տեղակալ Ռուդոլֆ Հակոբյանի ջանքերով՝ մարտի 30-ին՝ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ, հաճելի անակնկալ է կազմակերպվել «Նարեկ» դպրոցի սաների համար:
Նաիրա Թութունջյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ երեխաների օրն սկսվել է նավով շրջագայությամբ` Դնեպր գետով և ավարտվել «Դուբովայա Ռոշա» այգում` համեմված հայկական հյուրասիրությամբ և խաղերով:
«Հնչեց զանգը, հնչեց...
Այսօր Զապորոժիեի «Նարեկ» հայկական դպրոցում ավարտվեց 2020-21թթ. ուսումնական տարին:
Շատ հագեցած և հետաքրքիր օր էր, քանի որ Զապորոժիեի հայ համայնքը մեծ անակնկալ էր կազմակերպել «Նարեկ» դպրոցի համար:
Օրը սկսվեց նավով շրջագայությամբ Դնեպր գետով և ավարտվեց «Դուբովայա Ռոշա» այգում` համեմված հայկական հյուրասիրությամբ և խաղերով:
Խորին շնորհակալություն ենք հայտնում Զապորոժիեի մարզի հայերի միությանը, նրա ղեկավար Արտաշես Սարգսյանին և Ռուդոլֆ Հակոբյանին` հիշարժան ու վառ օրվա համար»,- գրել է Թութունջյանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան