Նիկոլ Փաշինյանը լավ լուր է հայտնում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ բյուջետային հարցերին: Նա պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից խնդրեց ներկայացնել 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման տվյալները՝ նախորդ տարիների հետ համեմատելով: ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ 2021 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ, իսկ հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները՝ 68.6 մլրդ դրամ: Նրա խոսքով՝ նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն ե՛ւ 2020 ե՛ւ 2019 թվականի համեմատելի տվյալների համեմատ: 618.4 մլրդ հավաքագրված եկամուտները 47.2 մլրդ-ով ավելի են 2019 թվականի համադրելի տվյալներից եւ 34.8 մլրդ դրամով ավելի են 2020 թվականի համադրելի տվյալներից: «Վերադարձված գումարների մասով նշեմ, որ 2021 թվականի ընթացքում վերադարձված 64.6 մլրդ դրամը մոտ 25 մլրդ դրամով ավելի է 2019 թվականի ընթացքում վերադարձված գումարներից եւ 15 մլրդ դրամի չափով ավելի է 2020-ի ընթացքում վերադարձված գումարներից»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան