Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել է հիփոթեքային պորտֆելի ծավալը

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է բնակչության շրջանում  առանձնահատուկ պահանջարկ ունեցող պրոդուկտի ակտիվ զարգացումը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Բանկը կրկնապատկել  է հիփոթեքային վարկերի պորտֆելը՝ միևնույն ժամանակ 7 անգամ ավելացնելով հիփոթեքային վարկերի վաճառքի ծավալները:  

Հիփոթեքային պրոդուկտների շարքում հաճախորդներին են առաջարկվում վարկեր գոյություն ունեցող և կառուցվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև անշարժ գույքի կառուցապատման,  վերանորոգման կամ վերակառուցման նպատակով: Երիտասարդ ընտանիքներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս  ձեռք բերել անշարժ գույք հատուկ արտոնյալ պայմաններով՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում: 

2020թ․ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնեց համագործակցությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ մինչև 2023թ. մասնակից դառնալով երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովման պետական ծրագրին: 

Բանկն առաջարկում է հաճախորդներին նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման/գնման հնարավորություն՝ այդպիսով նվազեցնելով հետագա ամսական ֆինանսական բեռը: 

Հաճախորդներին հարմարավետ և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր ձևաչափով առաջինը Հայաստանում Հիփոթեքային կենտրոն՝  ք․ Երևան, Վերին Անտառային 135, տ․ 40 հասցեում: Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու նպատակով  անհրաժեշտ բոլոր ծառայությունները, որտեղ հաճախորդները կարող են ստանալ պրոֆեսիոնալ խորհրդատվություն  անհատական մենեջերից հիփոթեքային վարկերի ձևակերպման վերաբերյալ, օգտվել դիզայների, ապահովագրական գործակալի ծառայություններից, ինչպես նաև ձևակերպել սպառողական և ապառիկ վարկեր Բանկի գործընկերների կողմից տրամադրվող հատուկ զեղչերով՝ բնակարանի համալիր կահավորման համար անհրաժեշտ ապրանքների ձեռք բերման նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը շուկայում մեկնարկել է ավտոկայանատեղերի ձեռք բերման նպատակով տրամադրվող հիփոթեքային պրոդուկտ: Բանկը շարունակաբար ընդլայնում է նաև իր գործընկերային հարաբերությունները կառուցապատող ընկերությունների հետ, ինչը նպաստում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման զարգացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ սկսած ընդամենը 3% կանխավճարով, 3-30 տարի մարման ժամկետով, վարկի գումարը՝ 1 մլն ՀՀ դրամից  մինչև 200 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը` 3.5% -13.7% (փաստացի տոկոսադրույք` 6% -15%):  

Հիփոթեքային վարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում`   https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek#  հղումով, Հիփոթեքային կենտրոնում՝ ք․ Երևան, Վերին Անտառային 135, տուն 40 հասցեով (հեռ.՝ +374-10-513749), Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝  87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: