Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով
Հասարակություն

Երևանի Գինու Օրեր 2021

Թվերի միջոցով բացատրում ենք, թե ինչու չի կարելի բաց թողնել այս տարվա Երևանի գինու օրերը։

Երևանի գինու օրերը կանցկացվեն 5-րդ անգամ, կտևեն 2 օր՝ հունիսի 4-ին և 5-ին։ Փառատոնի կազմակերպիչները ներկայացնում են այն որպես 2 կարևորագույն ինդուստիրաների՝ տուրիզմի և գինեգործության շփման հարթակ, որն ունի մեկ նպատակ՝ տնտեսության զարգացում։ Փառատոնին կմասնակցի 3 բարեգործական ընկերություն, որոնց արտադրանքի (Հադրութի գինի և տեղում պատրաստվող ժենգյալով հաց) վաճառքից ստացված եկամուտը կուղղվի պատերազմից տուժած զինվորների և զոհվածների կանանց աջակցությանը։ Փառատոնը կընդլայնի իր մակերեսը և կներառի հատվածներ 3 փողոցներից՝ Մոսկովյան, Թումանյան, Սարյան։ Ընդհանուր երկարությունը կկազմի 600 մետր։ Սնունդն ու գինիները կներկայացվեն 97 տաղավարներում։ Փառատոնին իր արտադրանքը կներկայացնի գինեգործական 41 ընկերություն (նախորդ փառատոնի 25-ի փոխարեն)։ Հյուրերը հնարավորություն կունենան փորձարկելու ընդհանուր առմամբ 281 տեսակ գինի, այդ թվում՝ 113 կարմիր, 91 սպիտակ, 30 վարդագույն, 18 փրփրուն, 38 մրգային: Դրանցից 15-ը կներկայացվեն առաջին անգամ: Բացի գինուց կլինի նաև սնունդ (քանի որ սոված փորին չարժե խմել), ընդհանուր առմամբ՝ 30 կետ։ Փողոցում կտեղադրվի 2 բեմ, որոնցից մեկը նվիրված կլինի Առնո Բաբաջանյանի 100-ամյակին (ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիան), մյուսից կհնչեն երևանյան երգեր՝ բենդերի կատարմամբ։

Երևանի Գինու Օրերի կազմակերպիչներն են երկու կին՝ Մերի Բադալյանն ու Նունե Մանուկյանը։ Հիմնական աշխատակազմում կա ևս հինգ կին, իսկ կազմակերպչական աշխատանքներում ներգրավված է նաև շուրջ 100 կամավոր։ «Գինին վայելելու փաթեթը», որը ներառում է գինու գավաթ և համտեսի 10 կտրոն, արժե 5000 դրամ։ Ամեն տաղավարում հնարավորություն կլինի գնելու առանձին գինիներ՝ հավելյալ գնով։ 

Գինու օրերի անհպում վճարման գործընկերն է Իդրամը, որն առաջարկում է 5% քեշբեք՝ փառատոնի տոմսը հավելվածով նախօրոք գնելու դեպքում։ Այսպիսով, Իդրամը շարունակում է կարևոր միջոցառումներին իր տեխնոլոգիական աջակցությունը․ երկու տարում Իդրամի շուրջ մեկ միլիոն օգտատերերը (ամսական ակտիվ օգտատերերը 300 հազարն են) հավելվածով գնել են ավելի քան 20 միջոցառման շուրջ 15,000 տոմս։ Հաշվի առնելով, որ քովիդը դեռ վերջնականապես հաղթահարված չէ, պետք է հիշել, որ Իդրամն այսպիսով բացառում է հերթերի գոյացումն ու մանրէաշատ կանխիկի հետ առնչությունը՝ շնորհիվ 5000-ից ավելի վաճառակետերի և 650-ից ավելի առցանց խանութների, որտեղ հնարավոր է վճարել Իդրամով։

Ավելին, Գինու օրերի երկրորդ օրվա երեկոյան Motor Yerevan տարածքում տեղի կունենա Իդրամի աջակցությամբ տեղի ունեցող ևս մի իվենթ՝ Polocorp-ի համերգը, որը կարելի է դիտարկել որպես Երևանի գինու օրերի աֆթերփարթին։ Նմանատիպ միջոցառումներին մասնակցելով՝ Իդրամը փորձում է ստեղծել վճարման նոր մշակույթ՝ առաջարկելով արագ, հարմար, ժամանակակից և անվտանգ անհպում վճարումների լուծումներ։