Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Իշխանությունն արգելափակում է Աննա Խաչատրյանի «Շուշի» հոլովակը․ Ո՞րն է պատճառը.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գործող իշխանության կռիվը ոչ միայն Արցախի, հայության, Հայաստանի պաշտպանունակության դեմ է, նրանք հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով կռվում են անգամ մշակութային դրսևորումների դեմ։
 
Շուշին ադրբեջանցիներին նվիրելուց հետո էլ այսօր պայքարում են Շուշիի մասին հիշատակումների դեմ։ Մասնավորապես, իրենց ազդեցության տակ գտնվող հեռուստաալիքներում, ռադիոկայաններում արգելափակել են երգչուհի Աննա Խաչատրյանի նոր «Շուշի» հոլովակի տարածումը։
 
Թերևս, այս քայլով գործող իշխանությունը փորձում է ջղայնացնել Ադրբեջանին, նաև ներքաղաքական խնդիր է լուծում։ Բնականաբար, Շուշիի մասին ցանկացած հիշատակում այսօր աշխատում է Փաշինյանի իշխանության դեմ։ Ուստի բոլորովին էլ զարմանալի չէ, որ պայքարում են անմեղ ու գեղեցիկ երաժշտական հոլովակի դեմ։
Շուշին «դժբախտ ու դժգույն» քաղաք հռչակած իշխանությունների համար ընտրությունների ժամանակ նման հոլովակի տարածումը հակաքարոզ կարող է դիտարկվել։
 
Նշենք, որ երգչուհի Աննա Խաչատրյանը երեկ է ներկայացրել իր նոր՝ «Շուշի» երգի տեսահոլովակը։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, խոսքերինը՝ Ռաֆայել Սահակյանը։ Տեսահոլովակը նկարել է Ուկրաինայից ժամանած հայտնի ռեժիսոր Անդրեյ Վերխոլյակը։
 
Նարեկ Աբգարյան