Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Հայտարարություն. Վիվա-ՄՏՍ

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակումն առ այն, թե իբր ընկերությունը ներգրավված է նախընտրական քարոզարշավին կամ քաղաքական գործընթացներին, իր ամբողջ բովանդակությամբ իրականությանը չի համապատասխանում, լիովին կեղծ է ու շինծու:

Վիվա-ՄՏՍ-ն իր ավելի քան 15-ամյա գործունեության ողջ ընթացքում, ի հեճուկս նմանօրինակ լուրերի ու անհիմն մեղադրանքների, արդեն իսկ ապացուցել է, որ երբևիցե չի ներգրավվել քաղաքական գործընթացներին կամ քարոզարշավներին: Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

Վիվա-ՄՏՍ-ն ունի ավելի քան 1200 աշխատակից, որոնք ունեն ընտանիք, ազգականներ, բարեկամներ, ընկերներ, հարևաններ: Հասարակության ցանկացած անդամ ինքը կարող է հետաքրքրվել ու ստուգել նախընտրական քարոզարշավին կամ քաղաքական գործընթացներում կազմակերպության ներգրավվածության մասին վերը նշված պնդումների իսկությունը: Վիվա-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ համավարակի առաջին իսկ օրվանից ընկերությունն աշխատում է հեռավար եղանակով և բացառությամբ հերթապահություն իրականացնող տեխնիկական փոքրաթիվ անձնակազմի ու սպասարկման կենտրոնների աշխատակիցների, գերակշռող մասն աշխատում է տանից:  

Վիվա-ՄՏՍ-ը հորդորում է զերծ մնալ իր բարի համբավն արատավորելու անպատվաբեր ու անարդյունք փորձերից: Միաժամանակ՝ նմանօրինակ լուրեր տարածողներին ընկերությունն առաջարկում է հանրությանը ներկայացնել որևիցե ապացույց կամ փաստ, որ ընկերությունն իր աշխատակիցների շրջանում իրականացնում է քաղաքական քարոզարշավ կամ որևիցե ձևով ներգրավված է քաղաքական գործընթացներում:   Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը մշտապես եղել է բաց ու թափանցիկ և շարունակում է մնալ այդպիսին:

Շնորհակալություն:

Վիվա-ՄՏՍ

Ավելին