Մահացել է «Միմինո» ֆիլմի սցենարի հեղինակ Ռեզո Գաբրիաձեն
Վրաստանում հունիսի 6-ին 84 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի ռեժիսոր, գրող և սցենարիստ Ռեզո Գաբրիաձեն, գրում է korrespondent.net-ը՝ նշելով, որ նա հայտնի է հատկապես «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերով:
«Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Վրաստանի ժողովրդական արտիստ, Շոթա Ռուսթավելիի անվան պետական մրցանակի դափնեկիր, ականավոր գրող, արտիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Ռեզո Գաբրիաձեի մահվան կապակցությամբ»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Գաբրիաձեն ծնվել է 1936 թվականի հունիսին Քութաիսի քաղաքում: Նա հեղինակել է ավելի քան 35 կինոնկարի սցենար, այդ թվում՝ «Միմինո», «Ար Դաիդարդո», «Շերեքիլեբի», «Անսովոր ցուցահանդես», «Երեքը ճանապարհին» և այլն:
1981 թվականին ժողովրդական արտիստը հիմնադրել է Թբիլիսիի տիկնիկային թատրոնը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի