Տիգրան Ուրիխանյանի շտաբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանության պետին ուղարկվել է հետևյալ դիմումը. Հայտնում ենք, որ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում հատուկ սահմանված գովազդային լուսատախտակների մեջ տեղադրված են թիվ 10 քվեաթերթիկի նշումով և «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի պատկերով քարոզչական պաստառները: Վերջին օրերին մեր շտաբի ներկայացուցիչները ֆիքսել են հետևյալը՝ բազմաթիվ շենքերում միատիպ ձեռագրով վնասվում և փչացվում են տեղադրված լուսատախտակները: Նույն մեթոդաբանությամբ խոչընդոտվում են օրինական քարոզչություն իրականացնելու մեր հնարավորությունները: Բացի այն, որ դա տարրական այլանդակություն է, որն իրականացնում են դժկամ և վարկաբեկված մրցակիցները, դա նաև առաջացնում է քրեական պատասխանատվություն: ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ ոստիկանությունից պահանջվել է փաստի առթիվ ձեռնարկել միջոցներ, հարուցել քրեական գործ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան