Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում
Հասարակություն

Երիտասարդական քաղաքականությանը պետության վաղվա ազգային անվտանգության ռազմավարության հիմքն է․ Գ․Տոնոյան

Գևորգ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հին ու ակնհայտ ճշմարտություն է, որ երիտասարդությունը մեր ապագան է․ ապագա, որ կերտվում է այսօր հասարակության մեջ առկա արժեքներով, բարոյագիտությամբ, մտածողության ձևով։ Հաղթում են այն պետություններն ու իշխանությունները, որոնք պետության երիտասարդական քաղաքականությունը հռչակում են առանցքային, նրա զարգացման ռազմավարություններ մշակում, առարկայական քայլեր ձեռնարկում։
Երիտասարդության զարգացման ռազմավարությունները վաղվա պետության ազգային անվտանգության քաղաքականության հիմքերն են։ Այն պետությունը, որ օր առաջ դա արձանագրում է, հաղթող է դուրս գալիս վաղվա հնարավոր մարտահրավերներում։
Այսօր՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական այս փուլում, անվտանգության ու պետության զարգացման տեսլականից ոչ պակաս կարևոր է երիտասարդական քաղաքականության վերաբերյալ ընտրություններին մասնակցող կուսակցությունների մոտեցումները։ Մոտեցումներ, որոնք երբեմն առկա են, իսկ որոշ դեպքերում իսպառ բացակայում են։
 
Սակայն կան կուսակացություններ, որոնք երիտասարդական քաղաքականության հարցում ունեն շատ հետևողական ու երկարաժամկետ մոտեցումներ։ Համարելով, որ երիտասարդությունը մեր ապագան է, իսկ պետության խնդիրն է ապահովել երիտասարդ սերնդի՝ ժամանակակից և որակյալ կրթություն ստանալու, մրցունակ մասնագետ դառնալու և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու իրավունքը, այս կուսակցությունները տասնամյակներ շարունակ ուշադրության կենտրոնում են պահում երիտասարդության խնդիրները՝ առարկայական լուծումներ տալով դրանց: Դա անում են հետևողականորեն, աջակցության տարբեր՝ կրթական, սոցիալական ու սպորտային ծրագրերով, բարեգործական միջոցառումներով։
 
Հենց նման արժեքների ու մոտեցումների կրող կուսակցություն է Բարգավաճ Հայաստանը, որի երիտասարդական քաղաքականության մոտեցումները շատ հստակ են ու առարկայական․
այն է՝ գիտելիքներ և բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից:
Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն ոչ թե սահմանափակվում է երիտասարդական քաղաքականության բարի ցանկություններով, ինչպես քաղաքական ուժերի մի զգալի մասը, այլ իր ամեն մոտեցման տակ ունի հստակ հաշվարկ։ ԲՀԿ-ն կարծում է, որ մեր հայրենակիցների, հատկապես երիտասարդ ընտանիքներ արժանապատիվ կենսաապահովման նպատակով պետությունը պետք է իրականացնի սոցիալական բնակարանաշինության թիրախային ծրագրեր: Այդ նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կատարեն անհրաժեշտ հողհատկացումներ: Նորակառույց շենքերում բնակարանները պետք է հատկացվեն լիարժեք վերանորոգված 1մ2 համար 180 հազար դրամով կամ 60մ2 բնակարանները՝ մոտ 20-22 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:
Շահառուներն առանց կանխավճարի ձեռք բերված գույքի ամսական մարումները կկատարեն 10 տարվա ընթացքում:
 
Սոցիալապես խոցելի երիտասարդը երբեք իր պետության մեջ տիրոջ զգացումով չի ապրում․ նա օբյեկտիվորեն փորձում է առավել արժանապատիվ կյանք գտնելու նպատակով հայացքը ձգել երկրից դուրս, փնտրել նոր հնարավորությունների, ինքնադրսևորման առավել մրցունակ միջավայր գտնել։
Պետությունը պիտի հնարավորություններ տա երիտասարդին զարգանալու, մրցունակ դառնալու, ինքնաիրացվելու:
 
Սա է երիտասարդական քաղաքականության մեխը։
Սոցիալական աջակցությունը պիտի սկսվի կրթությունից:
Հենց դա է Բարգավաճ Հայաստան կուսակցության առանցքային մոտեցումներից մեկը։
«Գ․Ծառուկյան» հիմնադրամը տասնամյակներ շարունակ հովանավորում է անապահով ու բարձր առաջադիմությամբ ուսանողներին, նրանց մեջ մոտիվացիա ստեղծում մնալ Հայաստանում, զարգացնել երկիրը, պատասխանատու քաղաքացի դառնալ։ Գնահատված երիտասարդը երբեք իրեն չի փորձում գտնել այլ երկրներում։
Որպես վերոնշյալի փոքր, սակայն շատ խորհրդանշական դրսևորում՝ բացառապես օրեր առաջ Աբովյանի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում քաղաքի 4 դպրոցների ավարտական դասարանների 321 աշակերտներ «Գ․Ծառուկյան» հիմնադրամից ստացան շնորհավորանքներ, ծաղիկներ և դրամական պարգևներ։ Նոր կյանք ոտք դնող երիտասարդների համար սա կարևոր ուշադրության ու աջակցության առարկայական քայլ է, որը տեղի էունենում ավանդաբար, տարիներ շարունակ։
 
Ստացվում է, որ մեր երկրում կոնկրետ անհատներ, առանց հրապարակային մեդիա լուսաբանման, առանց PR միջոցառումների, իրենց վրա են վերցնում երիտասարդների աջակցության պետության պարտականությունը ու պատվով, հետևողականությամբ դա իրագործում են։
 
Սա արձանագրումն է այն բանի, որ Հայաստանում դեռ կա ուժ, ում առաջնորդը նման չափով կարևորում է երիտասարդության նշանակությունը` պետության ներկայի ու ապագայի գործում, գիտակցում է մեր երիտասադրների՝ մեր երկրի կարևորագույն հենասյուն, հանգույց լինելը, որը պիտի մշտապես ամուր ու հաստատուն լինի։