ԲՀԿ-ի բարձր վարկանիշը ոմանց ցնցումների մեջ է գցել. Իվետա Տոնոյան
Գելափ ընկերությունն այսօր հրապարակեց իր կողմից իրականացվաց հարցումների արդյունքները, որի վերաբերյալ մեկնաբանություն ենք ստացել ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը: Պատգամավորի գնահատմամբ այդ հարցումները նման են պատվերով համերգի.«Կարծում եմ որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ պատվերով համերգի տրամաբանության մեջ անցկացվող հարցումները բացարձակ հիմնազուրկ են: Բոլոր ժամանակներում էլ Գելափն առաջնորդվել է, ով վճարում է` նա էլ պատվիրում է սկզբունքով: Իսկ թվանկարչության սկզբունքով իրականացվող հարցումներին վաղուց արդեն որևէ մեկը լուրջ չի վերաբերվում: Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ունի բարձր վարկանիշ և դրա լավագույն վկայությունը արդեն 5 օր շարունակ հանրապետության տարբեր մարզերում Գագիկ Ծառուկյանի բազմահազարանոց հանդիպումներն են: Այն, որ ԲՀԿ բարձր վարկանիշը ոմանց ցնցումների մեջ է գցել, դա ակնհայտ է և նրանց մոտ թվանկարչական ունակություններ են սկսել դրսևորվել, բայց իրականությունից կտրվելն ու երազանքների գիրկը նետվելը դեռևս չի նշանակում երազախաբ չլինել: ԲՀԿ-ն ունեցել և ունի բարձր վարկանիշ, իսկ պատվերով համերգների ու թվանկարչության մեծ սիրահարներին հունիսի 21-ին խորը հիասթափություն է սպասում>,-ասաց Տոնոյանը




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան