Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

«Երազում եմ այս տարի հայր դառնալ». Բեն Ավետիսյանի 30-ամյակի մեծ խնջույքն ու հայտնի հյուրերը

Դերասան Բեն Ավետիսյանը երեկ տոնել է 30-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Նրա հյուրերի թվում էին ոչ միայն ընկերներն ու հարազատները, այլև հայտնի գործընկերները, որոնց հետ շփումը միայն աշխատանքային հարթակում չէ։

Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը և ներկայացնում է մանրամասներն ու ֆոտոշարքը։

Բենը պատմեց, որ օրը սկսել է ընկերների անակնկալով. «Կեսգիշերին նրանք եկան ինձ շնորհավորելու։ Մինչև լուսադեմ 4-ը նշեցինք ծնունդս։ Արդեն երեկ վաղ առավոտից խառն էի, բայց շատ բարձր տրամադրություն ունեի»։

Ի տարբերություն կնոջ` դիմահարդար Դիանա Տոնոյանի, որն օրեր առաջ նախընտրել էր իր 23-ամյակը տոնել առանց մեծ խնջույքի, Բենը որոշել է մեծ միջոցառում կազմակերպել։

«Դիանայի մեջ կա այդ ռոմանտիկությունը` ուզում է մենակ լինենք։ Իր ծնունդն այդպես նշեցինք, իսկ ես որոշեցի այս տարի մեծ խնջույք կազմակերպել, քանի որ 30-ամյակս էր։ Այս ծնունդս տարբերվում էր նրանով, որ ես էի կազմակերպել,  քանի որ ամեն տարի ծնունդս ընկերներս էին կազմակերպում»,- ասաց նա ու հավելեց, որ խնջույքի ժամանակ փոքր-ինչ լարված էր, որպեսզի բոլորն իրենց լավ զգան։

Ինչ վերաբերում է օրվա անակնկալներին` Բենն ասաց. «Անակնկալները եղել են նվերների տեսքով տարբեր նվերներ եմ ստացել։ Դիանայի նվերներն էլ շատ տարբեր են` գումարից մինչև հագուստ։ Նա միշտ է անակնկալներ մատուցում։ Դիանան պահում է այդ ռոմանտիկությունը, որն իմ մեջ չկա. կարող է փոքր բանով այնպիսի անակնկալ անել, որը ես միլիոններ ծախսելով չկարողանամ կազմակերպել»։

Նախորդ տարի դերասանն ամուսնացավ. դա իր կյանքի ամենակարևոր ձեռքբերումներից է համարում. «Իմ գլխավոր ձեռքբերումն այն է, որ ամեն տարիքում կարողանամ գտնել ու անել այն քայլերը, որոնց համար չեմ փոշմանի։  Ես երբեք չեմ փոշմանում ոչ արածներիս, ոչ էլ չարածներիս համար։ Իմ մեծ ձեռքբերումն եմ համարում նաև կայուն ընտանիք ստեղծելս, երբ իմ ընտանիքի մեջ ստեղծեցի նոր ընտանիք։ Երևի թե, ամենակարևոր իրադարձություններից մեկը կլինի այն, որ այդ ընտանիքում ավելանա փոքր անդամ։ Ես շատ եմ ուզում հայր դառնալ։ Միշտ շատ եմ սիրել երեխաների և ցանկացել եմ երիտասարդ հայր լինել։ Իմ ծնողներն էլ երիտասարդ են ամուսնացել, մեր տարիքային տարբերությունն այնքան է, որ ես իրենց հետ իմ կապը պահել եմ որպես երիտասարդ։ Ուզում եմ նույնն իմ երեխայի դեպքում լինի։ Տա Աստված  մինչև 31 տարեկան բալիկ ունենամ։ Դա այս տարվա ամենամեծ երազանքս է, որը խնդրում եմ Աստծուն։ Իսկ առհասարակ  ես երազանքներով ապրող մարդ չեմ, ունեմ նպատակներ ու հասնում դրանց»,- ասաց Բենը։

Դերասանի խոսքով` տարեցտարի մեծացող թվերից երբեք չի վախեցել։ «Տարիքը պարզապես թիվ է։ Երբ մարդը հոգով ու ապրելակերպով երիտասարդ է, թիվը կապ չունի։ 30-ն այն տարիքն է, երբ և՛ երիտասարդ ես, և՛ ունես հասունություն, դիրք, ձեռքբերումներ։ 30-ը 60 էլ դառնա,  չեմ վախենա։ Ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի»,- եզրափակեց նա։