Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

Շնորհավորում եմ՝ Դուք ունեք ապագա, ես՝ ՈՉ.... Հադրութցի դերասանուհի, ում սիրելին ամիսներ առաջ զոհվել էր պատերազմում (տեսանյութ)

Հադրութցի դերասանուհի. Շնորհավորում եմ՝ Դուք ունեք ապագա, ես՝ ՈՉ....

Հադրութցի դերասանուհի Սրբուհի Բալայանը գրում է

««սալամ յոլդաշ ալիև,

թաբրիք էդիրամ...

2018 թ-ին ես էլ էի ոգևորված, բայց ոգևորված իմ Ընկերների ժպիտներով, ու նրանց հույսով ու հավատով...

5 տարի է, որ ապրում եմ ՀՀ-ում, բազմիցս լսել եմ, որ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ  կերել են, թալանել են, սպանել են, ու որ ես մի շարք մարդկանց հաշվին եմ մեծացել ու եկել այստեղ...

Հիմա ես հետ գնալու տարբերակ չունեմ, Տուն պիտի վերադառնայի, որ մի բան փոխեի, իսկ հիմա իմ փոխարեն ամեն ինչ որոշել են՝ Տան հարցս, Հայրենիքիս և վաղվա ապագայիս...

Ես ընտրելու իրավունք չունեի ու ամբողջ օրը լարված եմ եղել, փորձել եմ հասկանալ, բոլոր այն մարդկանց, անկեղծորեն, որոնց թալանել ու սպանել են, ու մտածել եմ, որ ինձ էլ կհասկանան, որ անտանելի է Թանկ մարդ կորցնել պատերազմում, Հայրենիք ու Տուն կորցնել, ու ամեն օր տանը քննարկել «Ի՞նչ ենք անելու»...

Ես իմ Հայրենիքի՝  Հադրութի բոլոր թերությունները գիտեմ, բայց հիմա մի բան հստակ է ինձ համար, որ ոչ միայն Շուշին է դժգույն, այլ նաև Հայաստանը՝ Արցախը։

Երեկվանից կարդում եմ, որ ասում են. «Էսա դրանք՝ Ղարաբաղցիները, կգան, նորից կուտեն, կասեն էս տարածքը իմնա» ու իսկապես ասում են՝ հինգ տարի շարունակ լսում եմ։

Ես չեմ ասում, որ ունեիք իդեալական այլընտրանքային տարբերակներ, բայց ո՞նց կարելի է հարմարվել էս ամեն ինչին...

Հասկացել եմ.

Արցախն է խնդիրը, բոլոր խնդիրների պատճառը։

Այլևս չեմ խոսի, ինչպես չեմ խոսել այս ամիսների ընթացքում, չնայած որ իմ իրավունքը մի քիչ ավելի շատ էր...

Այլևս չեմ խոսի, երբ Ղարաբաղցի ու Հայաստանցի տարանջատում անեն, չեմ համոզելու, որ իմ մեջ թուրքի արյուն չկա...

Հայ չենք էլի, իրար ցավ կիսել չգիտենք...

Ազգ չենք, եթե ուրախանում ենք այն փաստից, որ «Կզցնում ա Փաշինյանը»...
Ամեն ինչ կզիջենք, արդեն սկսել ենք՝ Արցախը, շուտով Սյունիքը ու այսպես շարունակ, դե Երևանում ապահով է...

Ես կսկսեմ տարանջատել..

Ամբողջ խնդիրը նրա մեջ էր, որ Արցախցին չգա...
Լավ...

Շնորհավորում եմ, նոր իրականության հետ կապված, Շնորհավորում եմ՝ Դուք ունեք ապագա, ես ՝ ՈՉ....»:

Ավելին