Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

Հրաշալի օր է ազգականներին այցելելու համար. հունիսի 23-ի աստղագուշակ

Խոյ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականությամբ մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար:

Անախորժություններ ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:

Ցուլ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան :

Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է , ինքնազգացողությունը՝ լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Շատ բան կհասցնեք անել: Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում ՝ձեզ համար շատ թանկ մարդու հետ: Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ: Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա:

Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում և չեն հասկանում: Անգամ ձեր զուսպ պահվածքը չի օգնի խուսափել վեճերից: Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ:

Խեցգետին: Լարված օր է սպասվում: Նշանի  ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել: Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա: Այսօր շատ Խեցգետիններ, մասնագիտության հետ կապված, հիասթափություն կապրեն: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կծագեն նաև ղեկավարության հետ:

Հետաձգեք ուղևորությունները, այսօր երկար  ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ: Հնարավոր է տրամադրության անկում: Նոր տպավորություններով չեք ոգևորվի: Փորձեք թարմացել զգեստապահարանը, հաջող գնումները կուրախացնեն ձեզ:

Առյուծ: Լի եք էներգիայով : Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ մնալ ավելորդ լարվածությունից:

Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշռելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են: Փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:

Կույս: Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Լավագույն ձևը ինչ-որ հաճելի գործի վրա կենտրոնանալն է:

Հնարավոր է լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ կփորձի քավել իր մեղքը: Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից: Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր- ինչ կվատանա:

Կշեռք: Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է: Տրամադրությունը փոփոխական կլինի: Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ, ում, սովորաբար, կես խոսքից հասկացել եք: Թշնամիներն ասես գուշակում են ձեր ծրագրերը և անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն:

Փորձեք հանգստոթյուն պահպանել: Ձեզնից հեռու վանեք բացասական լիցքերը: Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն մարզանքները: Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, դիմադրողականությունը ցածր է:

Կարիճ:  Ամեն ինչ լավ է: Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում, առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Ամեն բան իր ժամանակն ունի, և դուք հրաշալի գիտակցում եք, որ վաղ թե ուշ, կստանաք այն ինչ ուզում եք: Ֆինանսական հարցեր կարգավորելու հմար օրն այնքան էլ բարենպաստ չէ:

Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի: Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է : Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան:

Աղեղնավոր: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ:Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել: Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր,միևնույն է ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ ընդունել: Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ , կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ:

Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է, հատկապես նրանց համար , ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել: Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գրծընկեր ու օգնական կդառնա: Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար:

Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Հրաշալի օր է ներքին հարդարանքի պարագաներ, կահույք գնելու համար:

Ջրհոս:  Այսօր ռիսկի դիմել չարժե: Կիրառեք միայն փորձված միջոցներ: Հնարավոր են տհաճ անակնկալներ, վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: Սակայն շուտով ամեն բան կհարթվի, դուք, ձեր հերթին, ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար:

Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար: Դրանք, ամենայն հավանականությամբ, չեն արդարացնի ձեր սպասելիքները և կհիասթափեցնեն : Նոր ծանոթություններից ևս մեծ ակնկալիքներ չունենաք, դրանք հազիվ թե լուրջ զարգացում  ստանան: Ընտանիք կազմած Ջրհոսների համար օրը բարեհաջող կդասավորվի:

Ձկներ:  Մի շտապեք կյանքի կոչել ձեր մտահաղացումները: Շուտով, շատ ավելի նպաստավոր պահեր կստեղծվեն  դրանք իրագործելու համար: Հնարավորություն կընձեռնվի ամրապնդել ձեր մասնագիտական դիրքորոշումը:  Ֆինասական հարցերում առավել զգուշավոր եղեք: Գումարային կորուստներ կրելու վտանգը մեծ է:

Հրաշալի օր է հարազատների հետ շփման, նաև  ընտանեկան միջոցառումների համար: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը: Շատ Ձկներ այսօր կլուծեն վերջին ժամանակներս իրենց անհանգստացնող անձնական հարցերը:

Ավելին